Այսօր` դեկտեմբերի 31-ին, հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։
Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն «ամանորյա շնորհավորանքներ են փոխանակել և քննարկել արտաքին գործերի նախարարությունների միջև 2023 թվականի համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ սիրիական կարգավորմանն ուղղված քայլերի հետագա համակարգումը։