ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին՝ Բենեդիկտոս XVI-ի մահվան կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, նշված է.
«Ձերդ Սրբություն,
Սրտի խորը կսկիծով ստացա վաստակավոր քահանայապետ Բենեդիկտոս XVI-ի մահվան գույժը:
Կարդացեք նաև
Հայ ժողովրդի և կառավարության անունից ընդունեք խնդրեմ մեր խորին ցավակցությունները և զորակցությունը:
Բենեդիկտոս Պապն իր հոգևոր մտերմությամբ մեզ համար հանդիսացավ երկխոսության և սկզբունքայնության աննահանջ ջատագով:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքիս հավաստիքը»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ