ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման 2023 թվականի հունվար ամսվա ցուցակները:
Տղամարդկանց TOP 100-ում Հայաստանից տեղ են գտել միայն գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, որոնք զբաղեցնում են, համապատասխանաբար, 41-րդ եւ 57-րդ հորիզոնականները:
Կանանց հարյուրյակում են.
35.Էլինա Դանիելյան,
69.Մարիամ Մկրտչյան,
Կարդացեք նաև
70.Լիլիթ Մկրտչյան,
85.Աննա Սարգսյան:
Հետաքրքիր տեսք է ստացել կայծակնային շախմատի տղամարդկանց վարկանիշային ցուցակը, որը Հայաստանի ներկայացուցիչներով նոր համալրում ունի: Նախ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճած Հայկ Մարտիրոսյանի անունը նշվել է 12-րդ հորիզոնականում: Այնուհետեւ գալիս են գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը` 30-րդ տեղ, Շանթ Սարգսյանը` 79-րդ, Զավեն Անդրիասյանը` 81-րդ եւ Տիգրան Լ.Պետրոսյանը` 87-րդ:
Կանանց մեջ մեր աղջիկներից կրկին լավագույնը Էլինա Դանիելյանն է, որը 34-րդն է:
Նրան հաջորդում են.
69.Լիլիթ Մկրտչյան,
76.Աննա Սարգսյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ