«Ազատություն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կարգադրություն, որով գազ վաճառող ընկերություններին թույլ է տվել արտարժույթով ընդունել վճարումները «ոչ-բարեկամ» երկրներից:
Համաձայն այդ փաստաթղթի, ռուսական գազն արտասահման վաճառող ընկերությունները կարող են հաշվարկներ կատարել արտարժույթով, որը նշված է պայմանագրում:
Այս տարվա մարտի 31-ին Պուտինը ստորագրել էր հրամանագիր, որով գազի մատակարարումը «ոչ-բարեկամական» երկրներ պետք է իրականացվեր բացառապես ռուսական ռուբլիով, ինչի համար գնորդները պետք է «Գազպրոմբանկ»-ում ռուբլու հաշիվներ բացեին:
Արմեն ՔՈԼՈՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: