Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուղերձը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Հարգելի ընկերներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Անցնող տարին առանձնահատուկ էր մեր երկրների համար։ Մենք նշեցինք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Սակայն դրանք միայն ուղենիշներ են, թեկուզև կարևոր, այն մեծ ու փառահեղ պատմական ուղու վրա, որով միասին անցնում են մեր ժողովուրդները։ Մեզ միավորում են ամենատարբեր ոլորտներում բազմապլան կապերը։ Շատ կարևոր է, որ մեր հարաբերությունների անբաժանելի մաս են կազմում սերտ միջմարդկային շփումները։
Կյանքը տեղում կանգ չի առնում: Մեր հարաբերություններում ստեղծված հիմքերը մեզ թույլ են տվել հաջողությամբ աշխատել մեր համագործակցության մեջ առկա ներուժը զարգացնելու ուղղությամբ։ Շարունակել են ամրապնդվել մշակութային, գիտական և կրթական կապերը՝ ապահովելով մեր ժողովուրդների խոր մշակութային և հոգևոր համախմբվածության պահպանումը: Մշակութային փոխանակումների օրակարգը աննախադեպ էր իր հագեցածությամբ։ Հոբելյանական ամսաթվերի շրջանակներում անցկացվել են՝ «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում»: Հայաստան և Ռուսաստան հյուրախաղերով ժամանել էին մեր երկրների առաջատար մշակույթի գործիչները։
Կարդացեք նաև
Անցնող տարում երկկողմ տնտեսական համագործակցությունը դինամիկ զարգացել և ընդլայնվել է: Ապրանքաշրջանառությունը աճել է: Ռուսաստանը մնացել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը հայկական տնտեսության մեջ:
Մեզ համար ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում խորացել է փոխշահավետ համագործակցությունը: Հայաստանը հաջողությամբ նախագահել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Մենք ակտիվ և շահագրգռված համագործակցել ենք Եվրասիական տնտեսական միության ձևաչափով: Կյանքը ցույց է տվել, որ դա նպաստում է մեր երկրների զարգացմանը, ինչպես նաև, որ քիչ կարևոր չէ, իրնեց ուժերի վստահության և ինքնիշխանության ամրապնդմանը ներկայիս շատ բարդ և անհանգստացնող աշխարհում:
Այս տարի մեր երկրները բախվել են իրենց անվտանգության և պետականության լուրջ մարտահրավերների: Նրանք հստակ ցույց տվեցին մեր ռազմավարական դաշնակցային փոխգործակցության արդիականությունն ու պահանջարկը:
Ռուսաստանը, հենվելով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի վրա, նախաձեռնողականորեն և հաստատակամորեն աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ակտիվ դեր է խաղացել խոշորածավալ էսկալացիայի կանխման և Հարավային Կովկասում խաղաղության և հանգստության հաստատմանը նպաստելու գործում: Ռուսական խաղաղապահ զորախումբը որոշիչ ներդրում է ունեցել և շարունակում է ունենալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովման գործում: Այս մանրակրկիտ բազմապլանային աշխատանքը՝ չնայած բոլոր առկա դժվարություններին, անշուշտ կշարունակվի:
Այսօր՝ աշխարհակարգի պատմական փոփոխությունների ժամանակաշրջանում, ռուս և հայ ժողովուրդների միջև դարավոր, իսկապես եղբայրական կապերը մեր ընդհանուր ժառանգությունն են, առանց որի պահպանման մեր երկրներին շատ ավելի դժվար կլիներ ապահովել իրենց արժանապատիվ և ամուր տեղը նոր համաշխարհային կարգում:
Հարգելի ընկերներ,
Նոր տարվա տոնի հեքիաթը բոլորին միավորում է բարության, ջերմության և հոգատարության մթնոլորտում: Թող յուրաքանչյուր տանը լինի հնարավորինս շատ սեր, փոխըմբռնում, ուրախ և լուսավոր իրադարձություններ:
Մեզանից յուրաքանչյուրին մաղթենք առողջություն, բարեկեցություն, համբերություն և տոկունություն: Երկու երկրների համար խաղաղություն և բարգավաճում:
Շնորհավոր Նոր տարի
ՀՀ-ում ՌԴ դեսպանություն