Ս.թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի և վարչության անդամների հետ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն:
Իր խոսքում Անդրանիկ Քոչարյանը նշեց Եռաբլուրի կարևորությունը, քանի-որ հենց այդտեղ են Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ գտնվում մեր երկրի պահապան հրեշտակները:
«Մենք պետք է խոնարհումով գանք այստեղ, ու եթե չընկալենք իրենց՝ որպես երկրի տերեր լինելու խորհուրդը, մենք մեր երազանքների ու նպատակների մեջ չենք հաջողի, դրա համար Եռաբլուրը մեր երկրի անվտանգային համակարգի մեջ շատ մեծ խորհուրդ ունի»,- նշել է ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Կարդացեք նաև