Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի ամանորյա շնորհավորական ուղերձը
Հարգելի՛ հայրենակիցներ, ծառայակիցներ, մեր սահմանը իր կյանքի գնով պահող ու պահպանող հայ զինվոր:
Ամեն անգամ տարեմուտը յուրովի առիթ է դառնում՝ ամփոփելու, արժևորելու և գնահատելու անցած մեր աշխատանքները:
Անցնող տարում Քրեակատարողական ծառայության առջև դրված դժվարին և պատասխանատու խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվեցին զգալի աշխատանքներ: Իհարկե, այդ աշխատանքներն անսպառ են, և դեռ անելիքներ շատ ունենք. համակարգը պահանջում է մշտական զգոնություն, լրջագույն վերաբերմունք և ընդգծված օրինապահություն։ Այն, ինչի հասել ենք անցնող տարում, արդյունքն է նաև մեր միասնական, համատեղ ու նպատակային աշխատանքների, մեր պարտքն ու պարտականությունն է նույն սկզբունքներով շարունակել աշխատանքը նաև գալիք տարիներին։
Սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ առաջնահերթ ցանկանալով, որ 2023 թվականը մեր երկրի համար լինի հատկապես խաղաղության, վստահության և արարումների տարի, իսկ ձեր կենսագրության մեջ ավելանա անձնական երջանկության, նվաճումների և հաջողությունների ևս մեկ բարձունք՝ ամբողջականացնելով անցյալից մնացած բոլոր բացթողումները։
Կարդացեք նաև
Շնորհավորում եմ նաև այն անձանց, որոնք այս պահին գտնվում են անազատության մեջ՝ նրանց և նրանց ընտանիքներին մաղթելով համբերություն, արևշատություն և շուտափույթ միավորում:
Սիրով ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
Քրեակատարողական ծառայություն