ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը
Հոգնել եմ խոսքերից։ Դառնություն է։
Հրեշավորը 2020-ից այս կողմ ընկած տարիները չեն։
Հրեշավոր են այն մարդիկ, որ արյունահոսող վերքերով պատեցին Հայոց պետությունների մարմինը, խամրեցրեցին հայի աչքերի փայլը, հանգցրեցին հազարավոր օջախների լույսը։
Կուչ եկած կյանքը Հայի համար չէ։
Ազգիս արժանապատվության սեղմված զսպանակը կամ վերջնականապես կոտրվելու է կամ նորից ուղղվի եւ շառաչյուն ապտակով զարկի ներքին եւ արտաքին թշնամիների ճակատին։
Կարդացեք նաև
Եռաբլուրը եւ Հայաստանի ու Արցախի ճմրթված տարածքում բեկորների պես սփռված նրա «մասնաճյուղերն» են մեր ցավի կոնցենտրատը ու … ապագայի միակ էներգակայանը։
Այդտեղ ամփոփված հազարավոր հայորդիների աճյուններից է հառնելու Հայի տաճարը։
Այնտեղ, ողբերգությունից կարծրացած հողի վրա թափվող արցունքների բյուրեղներն են լինելու Հայի հետագա գոյության Աղը։