Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում Ամանորին յուրաքանչյուր տարի նույն կերպ են պատրաստվում: Տարբերությունն այն է, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում Ամանորին յուրաքանչյուր տարի նույն կերպ են պատրաստվում: Տարբերությունն այն է, որ Ադրբեջանին սահմանակից Չինարի գյուղում արդեն 3-րդ անգամ հրավառություն չի լինի։
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Չինարիի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը։ «Մենք սահմանամերձ չենք, մենք սահմանապահ գյուղ ենք: Վերջին տարիների Ամանորը շատ է տարբերվում նախորդներից՝ կապված պատերազմի և դրա հետևանքների հետ։ Ճիշտ է, սահմանին լիակատար խաղաղություն է, սակայն ի՞նչ սրտով ուրախ Նոր տարի կազմակերպենք։ Այսքան զոհերից հետո բոլորիս սրտերն էլ կախ է։ Հենց հիմա խոզը մորթում ենք, պատրաստվում սեղան գցելուն, բայց ոչ այն տրամադրվածությամբ։ Արդեն 3-րդ Նոր տարին է՝ գյուղում ոչ մեկ հրավառություն չի անում։ Դիրքերում գտվող մեր զինվորականները լիովին ապահովում են մեր խաղաղությունը, առաջվա պես գյուղում հերթապահություն չենք սահմանում։ Իմ մաղթանքն ու ցանկությունն է, որ սահմանին խաղաղությունը հարատևի։ Ամենակարևորը հենց դա է, որ այլևս երբեք հայ ազգը զոհ չունենա»,-նշեց Սաղոյանը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Չինարիի համայնքապետարանի