Տարվա ավարտին բոլոր պետական կառույցներն ամփոփում են 2022թ․-ի ընթացքում կատարված աշխատանքները և առանձնացնում հաջողություն գրանցած ոլորտները։
Իջևանի համայնքապետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ այս տարի գյուղատնտեսության ոլորտում համայնքում որոշակի աճ է նկատվել: ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրի շրջանակներում 533 շահառու պայմանագիր են կնքել համայնքապետարանի հետ` 615 հա մակերեսով ցանքս կատարելու համար: Արդյունքում պետությունը պարտավորվել է փոխհատուցել հավաստագրված սերմ ձեռք բերած տնտեսություններին 1 հա հաշվով` 120000 դրամ, իսկ ոչ հավաստագրվածի դեպքում՝ 70000 դրամ: Ծրագրի շնորհիվ համայնքում գրեթե 50 %-ով ավելացել է ցորենի ցանքսը: Իջևան համայնքում 2022 թվականի բերքահավաքն ունեցել է հետևյալ ցուցանիշները`
- Կարտոֆիլ – 960,5 տ
- Բանջարեղեն – 1796,77 տ
- Բոստան – 10,10 տ
- Ծղոտ – 105,64 տ
- Հատիկաընդեղեն – 70 տ
- Պտուղ և հատապտուղ 3809,3 տ
- Խաղող – 1492,15 տ
- Խոտ – 11320 տ
- Եգիպտացորեն – 345,6 տ
2022 թվականին հնձվել է 10247,6 տ աշնանացան ցորեն: Աշնանացան և գարնանացան գարի` 63.9 տ:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Իջևանի համայնքապետարանի պաշտոնական էջից