Լրահոս
Օրվա լրահոսը

“Չմոռնանք նաև վերապրող մեր հերոսներուն, որոնք այսօր պատրաստ են պաշտպանելու հայոց վանքերն ու տաճարները”. Նարեկ Եպիսկոպոս Պէրպէրեան

Դեկտեմբեր 31,2022 12:02

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ՊԱՏԳԱՄԸ

ԳԵՐՇ. Տ ՆԱՐԵԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՊԷՐՊԷՐԵԱՆԻ

ԱՌԱՋՆՈՐԴ ՊՐԱԶԻԼԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

Սիրելի՛ հաւատացեալ քոյրեր եւ եղբայրներ

Ահա, նորէն կամօքն Բարձրյալն Աստուծոյ կը թևակոխենք նոր տարի՝ հայոց պատմութեան մէջ արձանագրելով տարեգրութեան եւս մէկ էջ։ Տարեմուտի այս վերջին ակնթարթներուն կը ցանկանք մեր մաղթանքները հղել Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի մեր հայորդիներուն։ Վերջին ժամանակներուն, ինչու չէ նաև ներկայ օրերուն մեր սիրտն ու հոգին խռոուած է. անհանգիստ ենք Հայաստան եւ Արցախ աշխարհի առջև ծառացած բազում կենսական խնդիրներու համար։ Այսօր Արցախի մէջ 120 հազար մեր քոյրերն ու եղբայրները կը պայքարին մարդկային ստոր վերաբերմունքի դէմ։ Ծանր հիւանդներ, սնունդի եւ դեղորայքի պակասութիւն, արտաքին աշխարհէ մեկուսացում, եւ այլևայլ խնդիրներով է պատուած մեր պատմական Արցախն ու իր հաւատարիմ ժողովուրդը։

Աշխարհն ինչ որ չափով կ՚աղաղակէ այս բռնութեանը, բայց թշնամին կը շարունակէ փակ պահել մեր հարազատներուն։ Աղօթքով լիայոյս ենք, որ ճանապարհը կը բացուի շուտով, սակայն պէտք ամէն մի հայ պայքարի այս թշնամու ոճրագործ գործելակերպի եւ գորշ իրավիճակի դէմ եւ իր ձայնը լսելի դարձնէ աշխարհին՝ պահանջելով արդարութիւն եւ խաղաղութիւն։

Թող 2023 թուականը հայութեան համար ըլլայ յաջողութեան կարեւոր մի տարի. ձեռքբերումներ ունենանք հոգևոր-ազգային բազմաթիւ հարցերու մէջ։

Թող մանուկ Յիսուսի կողմէ եկած խաղաղութիւնը զօրացնէ բոլորիս հոգիներն ու սիրտերը։ Յիշենք մեր աղօթքներուն մէջ անմահացած մեր հերոս տղաներուն յիշատակը։ Չմոռնանք նաև վերապրող մեր հերոսներուն, որոնք այսօր իրենց սիրտերը լեցուած ազգային եւ հոգևոր գաղափարներով՝ պատրաստ են պաշտպանելու հայոց վանքերն ու տաճարները, մշակութային ու ազգային կոթողներն ու մեր սահմանները։

 

Շնորհաւոր նոր 2023 տարին։ Աստուած օրհնէ բոլորիդ։ Մնացէք Տիրոջ խաղաղութեան մէջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031