Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել մի քանի ռուս դիվանագետների պետական մրցանակներով պարգևատրելու մասին, հայտնում է «Sputnik Արմենիան»։ ՌԴ նախագահի հրամանագրով ռուս մի շարք դիվանագետներ պետական մրցանակներ են ստացել երկարամյա բարեխիղճ ծառայության համար։
«ՌԴ արտաքին քաղաքական ուղղության իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ դիվանագիտական ծառայության համար պարգևատրել ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիև Նիկիտիչին «Պատվո շքանշանով», Դանիայի Թագավորությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Բարբին Վլադիմիր Վլադիմիրովիչին` «Բարեկամության շքանշանով», – ասված է հրամանագրում: Բացի այդ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով են պարգևատրվել Բենինում ՌԴ դեսպան Իգոր Եվդոկիմովը և Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: