Օրեր առաջ Լոռու մարզում տեղի ունեցավ «Հրեշտակապետը» գրքի շնորհանդեսը, որը նվիրված էր «Որդիների Կանչ» ՀԿ-ի անդամ՝ Նելլի Թումանյանի որդի՝ 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված , Գաբրիել Ավետիսյանին։
«Հրեշտակապետը» բանաստեղծությունների ժողովածու է, նվիրված՝ հերոս Գաբրիելին։ Գրքի հեղինակը հերոսի քույրն է` Մելսիդա Ավետիսյանը։ Գիրքն ապացույցն է քրոջ ու եղբոր անդավաճան սիրո,նվիրումի ու կապվածության։
Մի փոքր ինֆորմացիա Գաբրիելի մասին.
Գաբրիել Կարենի Ավետիսյանը
Ծնվել է 2000թ դեկտեմբերի 20-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Ընտանիքում ավագն է,իրենից փոքր ունի 2 քույր։ 2019թ ավարտել է դպրոցը գերազանցությամբ ու զորակոչվել բանակ։ Սկզբնական շրջանում ծառայել Գյումրու հակատանկային զորամասում, ստացել կրտսեր սերժանտի կոչում ու տեղափոխվել Արցախ,Մարտունի 2 զորամաս,եղել հակատանկային մարտկոցի հաշվարկի հրամանատարը։ Պատերազմի առաջին օրվանից եղել է դիրքերում,մասնակցել Աղդամի,Մարտունու,Ֆիզուլիի պաշտպանական մարտերին։ Հոկտեմբերի 26-ին հաղթանակի տենչը սրտում անմահացել է Ֆիզուլիում` Դիլխարդա գյուղի պաշտպանության ժամանակ,քանի որ չի լքել դիրքն ու զինակից ընկերոջը…։
Ահա այսպիսի սերունդ ենք ունեցել, որն ոչնչացավ մի գրչի ու թղթի պատճառով…
«Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական կազմակերպություն