Ալմաթիում հարաբերությունները պարզեցին կայծակնային շախմատի կանանց աշխարհի առաջնության մասնակիցները
Չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց ղազախստանցի Բիբիսարա Ասսաուբայեւան: Արծաթե մեդալը բաժին հասավ Համփի Կոներուին (Հնդկաստան), բրոնզե մեդալակիր դարձավ ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Պոլինա Շուվալովան:
Հայաստանցիներից գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 10,5 միավորով բավարարվեց 14-րդ տեղով, Մարիամ Մկրտչյանը վաստակեց 9,0 միավոր եւ հանգրվանեց 43-րդ հորիզոնականում, Սուսաննա Գաբոյանը 51-րդն է 8,5 միավորով, իսկ Լիլիթ Մկրտչյանի անվան դիմաց գրանցվեց 5,0 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ