Հայաստանցի երիտասարդ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Ալմաթիում անցկացված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում 21 հնարավորից վաստակեց 15,0 միավոր, նույնքան, որքան ամերիկացի Հիկարու Նակամուրան, եւ միայն լրացուցիչ գործակիցներով արժանացավ բրոնզե մեդալի: Չեմպիոնի կոչումը հերթական անգամ նվաճեց նորվեգացի Մագնուս Կարլսենը:
Մեր մյուս տղաները զբաղեցրին հետեւյալ տեղերը. 32. Զավեն Անդրիասյան, 33. Տիգրան Լ. Պետրոսյան, 38. Շանթ Սարգսյան, 59. Գաբրիել Սարգսյան, 64. Սամվել Տեր-Սահակյան, 69. Մանուել Պետրոսյան, 104. Մամիկոն Ղարիբյան, 120. Ռոբերտ Հովհաննիսյան, 127. Տիգրան Հարությունյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ