Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դիլիջանի նախկին քաղաքապետի գործով դատավարությունը շարունակվում է

Դեկտեմբեր 30,2022 21:33

Դեկտեմբերի 22-ին կայացել է Դիլիջանի նախկին քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի մեղադրական գործով հերթական դատական նիստը։ Նախկին քաղաքապետը մեղադրվում է համայնքին  46.512.486,8 դրամի գույքային վնաս պատճառելու մեջ։, Ըստ մեղադրանքի՝ նա 2005 թվականի նոյեմբերի 01-ին աշխատելով Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության՝ տեղական ինքնակառավարման մարմնի շահերին հակառակ, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, միասնական դիտավորությամբ հանցավոր համաձայնություն է ձեռք բերել Դիլիջան քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի և Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորի հետ և ձևական բնույթ կրող իրավունք վերապահող փաստաթուղթ կազմելով, հայտարարված մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայման հանդիսացող շինության կապիտալ վերանորոգման ծրագրի բացակայության պայմաններում, 2006 թվականի հունիսի 28-ին Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեում գտնվող շինությունը ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրով տարեկան 1448700 ՀՀ դրամ գումարով, 40 տարի վարձակալության իրավունքով հատկացրել է փաստացի ֆինանսական բաժնի պետին պատկանող Լիսյու ՍՊԸ-ին, որի հետևանքով համայնքին պատճառվել է 46.512.486,8 դրամի գույքային վնաս:

Արմեն Սանթրոսյանը ծառայողական պարտականությունները չկատարելու, ծառայության գծով թողտվության և հովանավորչության համար քաղաքապետարանի գլխավոր աուդիտորի միջոցով ֆինանսական բաժնի պետից ստացել է գույքային առավելության տեսքով, առանձնապես խոշոր չափերի կաշառք: Այնուհետև նշված հանցավոր ճանապարհով ստացված գումարների ծագումը խեղաթյուելու, տեղաշարժը և պատկանելիությունը թաքցնելու նպատակով, դրանց մեծ մասը ուղղել է իր գործող վարկային պարտականությունների մարմանը, իսկ մյուս մասը կանխիկացնելով՝ քողարկել է գումարների իրական բնույթը և ծագման աղբյուրը։ Այս գործով հերթական դատական նիստը նշանակվել է 2023թ․-ի հունվարի 26-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031