Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, Aravot.am-ի միջոցով փոխանցելով իր ամանորյա մաղթանքն, ասաց․ «Առաջին հերթին խաղաղություն եմ ցանկանում, անհապաղ բացվի Արցախի կյանքի ճանապարհը, մեր հարևան երկրները մի քիչ զուսպ լինեն, բավ է թշնամանք տածեն մեր հանդեպ։
Երազանքի պես մի բան պիտի ասեմ, բայց Աստված տա այդ օրը գա․ թո՛ղ աշխարհի բոլոր հայերը վերադառնան հայրենիք։ Պատկերացրեք ինչ հրաշալի բան կստացվի, որ իրենց հնարավորություններով, փորձով, գիտելիքով գան, ապրեն իրենց երկրում։
10 միլիոն հայի մասին եմ խոսում։ Թող աշխարհի բոլոր հայերն առողջ լինեն, մեր երկրում ապրողներն էլ մի քիչ զիջող լինեն, վերջ տան միմյանց նկատմամբ տածող թշնամանքին։ Համերաշխ լինենք, ամեն մի հասարակ բանից ագրեսիվություն չցուցաբերենք։
Առանց այն էլ կյանքը դժվարացել է, մի բան էլ արհեստական, ներքին ինտրիգներ ստեղծելով՝ կյանքն ավելի չդժվարացնենք։ Եթե բոլորը խոսում են երկրի, քաղաքի շահից, ուրեմն հանուն այդ շահի կարելի է ներողամիտ գտնվել դիմացինի նկատմամբ ու մեկս մյուսին զիջելով՝ երկիրն ու քաղաքը կառուցել»։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ