Լրահոս
Օրվա լրահոսը

Լաչինի միջանցքը չի կարող օգտագործվել այլ նպատակներով, քան նշված է նոյեմբերի 9-ի համաձայնագրում. Զախարովա

Դեկտեմբեր 30,2022 20:17

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ. 

«Մտահոգություն ենք հայտնում առ այն, որ առաջընթաց չկա Լաչինի միջանցքի գործառույթների վերջնական վերականգնման ուղղությամբ՝ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկկողմ տեղաշարժի համար, համապատասխան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության: Ռուսական կողմը, մասնավորապես, Ռուս խաղաղապահ զորամիավորման ղեկավարությունը շարունակում է ձեռնարկել հետևողական քայլեր՝ այդ իրավիճակի կարգավորման համար: 

Ընդգծում ենք, որ հենց ռուս խաղաղապահ զորամիավորումն է առանցքային ներդրում ունենում իր պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման գործում, ինչն արձանագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղելկավարների՝ ս.թ. հոկտեմբերի 31-ի Սոչիի գագաթնաժողովում: Մեր խաղաղապահների նկատմամբ ցանկացած հրապարակային հարձակում և սադրանք ընկալում ենք որպես անընդունելի և կանխամտածված գործողություն, որը վնաս է հասցնում հայ-ադրբեջանական կարգավորմանը: 

Կոչ ենք անում Բաքվին և Երևանին անշեղորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթներին: Նշում ենք, որ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն տվյալ փաստաթղթում նշված նպատակների համար: Ակնկալում ենք, որ կողմերը կհասնեն համաձայնության շրջանում հանքավայրերի շահագործման հարցում: 

Հանդես ենք գալիս բարձր մակարդակով եռակողմ բոլոր պայմանավորվածությունների ողջ համալիրի բազմակողմանի իրականացման օգտին՝ ուղված տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափամնաը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը և երկու երկրների հանրային գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև շփումների ձևավորմանը»: 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031