Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարվա և Սուրբ ծնունդի առիթով շնորհավորական նամակ է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Դրանում Պուտինն ընդգծել է, որ անցնող տարին եղել է հոբելյանական. երկրները նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, գործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը:
«Տեղի ունեցած քաղաքական շփումների ընթացքում հաջողվել է ամրապնդել երկկողմ դաշնակցության ռազմավարական ուղղվածությունը, գծանշել գործընկերային փոխգործակցության հետագա քայլերը տարբեր ուղղություններով՝ այդ թվում ԵվրԱզԷս, ՀԱՊԿ և ԱՊՀ ձևաչափերով»,- ասվում է շնորհավորական նամակում:
Բացի այդ, Պուտինը շնորհավորել է նաև մի քանի նախկին ղեկավարներին, այդ թվում Հայաստանի նախկին ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ