Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին 2 շաբաթվա ընթացքում սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվություն է գրանցվում. ԱՆ

Դեկտեմբեր 30,2022 16:39

Մեր երկրում, սեզոնայնությամբ պայմանավորված, վերջին 2 շաբաթվա ընթացքում սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվություն է գրանցվում:

Ակտիվության բարձր ինտենսիվություն կա ինչպես մեր, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի երկրներում։

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է` կանխարգելիչ միջոցառումները լավագույն գործիքն են հիվանդության տարածումը կանխելու համար: Հորդորում ենք տարեց մարդկանց և քրոնիկական հիվանդություններով անձանց հանրային վայրերում կրել դիմակ վարակվելուց խուսափելու համար: Սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանների դեպքում կրել դիմակ, հատկապես հանրային տրանսպորտից օգտվելիս, փակ տարածքներում և մարդկանց կուտակումների ժամանակ:

Կանխարգելե՛նք և լինե՛նք առողջ:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031