Ռուս զբոսաշրջիկների համար 2023թ-ի Ամանորի արձակուրդներն անցկացնելու ամենապահանջված ուղղությունը Թուրքիան է: Այդ մասին հայտնում է ռուսական RIA Novosti-ն՝ հղում անելով Kupibilet ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունը:
Ըստ զեկույցի՝ դեպի Թուրքիա տոմսեր գնած ռուս զբոսաշրջիկների թիվը կազմել է 28 տոկոս: Հայաստանն ընտրել է ռուս զբոսաշրջիկների 16%-ը, Իսրայելն ու Ադրբեջանը՝ 7%-ը, Ուզբեկստանը՝ 5%-ը։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ 2022 թվականի 11 ամսում այդ երկիր է այցելել 42 մլն 164.954 զբոսաշրջիկ։
Ամենաշատը Գերմանիայից են մեկնել Թուրքիա, ապա՝ Ռուսաստանից:
Կարդացեք նաև
Աղբյուր` Ermenihaber.am