«Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողներին ուժի կիրառմամբ բերման ենթարկելու վերաբերյալ վարույթի շրջանակներում իրավապահները բավարար ապացույցներ արդեն իսկ ձեռք են բերել՝ ոստիկանության համապատասխան ծառայողների կարգավիճակը հստակեցնելու համար։ Չի բացառվում՝ առաջիկայում նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի։
Հատկանշական է, որ ՔԿ-ին տևական ժամանակ, իբրև, չէր հաջողվում նույնականացնել ոստիկանության այն ծառայողներին, որոնք բռնություն էին գործադրել ծնողների նկատմամբ, թեև նրանց գործողություններն արձանագրվել են տեսագրություններով։ Ի վերջո, իրավապահներին հաջողվել է նույնականացնել նրանց, հարցաքննել, ապա՝ առերեսել զոհված զինծառայողների ծնողների հետ։
Ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ առերես հարցաքննություն իրականացվել է հինգ ծնողի մասնակցությամբ, հնարավոր է՝ հունվարին շարունակեն, թեև հետագայում առերեսումներ իրականացնելու անհրաժեշտություն կարող է և չլինել, քանի որ ոստիկանության ծառայողների մեղավորությունն ապացուցելու համար բավարար ապացույցներ արդեն ձեռք են բերվել։ Չի բացառվում, որ նախաքննական մարմինն առաջիկայում մեղադրանք առաջադրի ոստիկանության ծառայողներին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում