Ամենակարևոր խնդիրներից մեկը, որ փոխքաղաքապետն արձանագրել է Երևանում՝ բնակարանային ֆոնդի մաշվածությունն է: Այս մասին այսօր հայտնեց Տիգրան Ավինյանն իր պաշտոնավարման 100 օրվա ասուլիսի ընթացքում:
Նրա խոսքով, Երևանում առկա է 4-րդ կարգի 13 վթարային շենք, որոնց ուղղությամբ ծրագիր են նախատեսել, եկող տարի գործնական աշխատանքները կսկսվեն Աջափնյակում։ Արցախի փողոցի վթարային շենքի բնակիչների խնդիրը կլուծվի բնակարանների գնման ճանապարհով։
Նա հավաստիացրեց, որ խնդրի լուծման համար քաղաքապետարանը կիրականացնի համակարգային ծրագիր, որի համար ֆինանսական միջոցներ են գեներացվում։
«4-րդ կարգի վթարային 13 շենքերի համար քիչ թե շատ լուծումներն արդեն նախանշվել են, հաջորդ փուլի մեր խնդիրը 3-րդ կարգի 120 վթարային շենքերն են, որոնց հետ կապված ավելի համակարգված ծրագիր ենք ուզում մշակել »,-ամփոփեց Ավինյանը:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ