Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ինչ էլ մեզ հետ պատահի, ցավոք, մեր միտքն աշխատում է Նոր տարվա սեղանի համար». Աննա Մայիլյան

Դեկտեմբեր 30,2022 15:01

«Հոգեւորի պակասն է բերում այն ամենին, ինչին մենք այսօր առնչվում ենք՝ փակվում են ճանապարհներ, դռներ, պատուհաններ: Փակվում են՝ մեր փակ հոգիների պատճառով: Աստծո առաջ են փակ մեր հոգու դռները…Մենք այսօր ավելի քան երբեւիցե առնչվում ենք չարի ու բարու բախմանը, ուստի ավելի քան երբեւէ պետք է լուրջ վերաբերվենք մեր հոգեւոր հայրերին, Աստվածաշնչում գրվածին»,- «Հայելի» ակումբում նշեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը:

«Ինչ վերաբերվում է Նոր տարվան, մենք այն սխալ ենք անցկացնում Նոր տարի կոչվածը, դիմավորում ենք այնպես, ինչպես պետք է դիմավորեինք Սուրբ Ծնունդը, մինչդեռ հակառակը պետք է լիներ»,-ասաց ՀՀ վաստակավոր արտիստը: Զարմանքով փաստեց. «Ինչ էլ մեզ հետ պատահի, ցավոք, մեր միտքն աշխատում է Նոր տարվա սեղանի համար, սա սարսափելի է, այնինչ պետք է Նոր տարվան վերաբերվեինք շատ սովորական, հատկապես որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, ուղղակի հերթական նոր օրն է փոխվում: Իսկ ինչ վերաբերվում է Սուրբ Ծնունդին, այո, մենք պետք է իսկապես սպասենք Սուրբ Ծննդյան հրաշքին»:

Վերադառնալով մեր այսօրվա վիճակին նա բոլորին՝ անկախ ինչ-ինչ հարցերի շուրջ ունեցած տարբեր կարծիքներից, կոչ արեց. «Եկեք գոնե Նոր տարի կոչված գիշերն անցկացնենք եկեղեցում՝ միասնական աղոթքով: Միասնական աղոթքը, ես փաստում եմ իմ կյանքով, իմ անցածով, քանդում է չարի փակած բոլոր դռները…Եկեք գոնե այդ օրը հասկանանք, որ մեր հավաքական էներգետիկան մեր իսկ հայրենիքի համար է ծառայելու»:

Նա ասաց, որ ողջունում է Արցախի երիտասարդների՝ Եռաբլուր գնալու նախաձեռնությունը. «Դա էլ է միասնականություն է, Եռաբլուրից եկեղեցի կապն էլ է կարեւոր: Գնացեք Եռաբլուր, բայց եկեք ժամը 11-12-ը լինենք միասնական աղոթքով մեր երկրի համար: Ինչ վերաբերվում է ճոխ սեղաններին, հիշեք, որ գիշերը 12-ին սնվելը վտանգավոր է առողջության համար: Եկեք նաեւ մի պահ մտածենք մեր Արցախի հայրենակիցների մասին, որոնք այդ հնարավորությունը չունեն Արցախում, թեեւ վստահ եմ, որ Նոր տարին նշելու են, ու շատ լավ են անելու»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031