Ֆուտբոլի արքա Պելեի մահվան առիթով Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել:
Ֆուտբոլի աստղերը սգում են լեգենդի մահը, որը դարձել էր Բրազիլիայի խորհրդանիշերից մեկը: Նրանք իրենց սրտի խոսքն են արտահայտել գրառումներում:
Ֆրանց Բեկենբաուեր. «Այսօր ֆուտբոլը կորցրեց իր պատմության մեծագույն մարդկանցից մեկին, իսկ ես` բացառիկ ընկերոջը: Ֆուտբոլն ընդմիշտ քոնն է լինելու: Հանգչիր խաղաղությամբ»:
Կաֆու. «Այսօր ես կորցրի իմ եղբորը: Որպես կաթոլիկ քրիստոնյա, ես գիտեմ, որ «մահանալով` մարդը ծնվում է հավերժական կյանքի համար»: Մենք մի ամբողջ հավերժություն կունենանք` Տիրոջ տանը միասին լինելու համար: Նա ուղղակի հեռացավ իրերի աշխարհից, որոնք ավարտ ունեն եւ ուղեւորվեց անվերջություն: Մինչ հանդիպում, Պելե»:
Կարդացեք նաև
Ռոնալդո. «Ինքնատիպ: Հանճարեղ: Արարող: Կատարյալ: Չգերազանցված: Ամեն տեղ Պելեն իր մասնիկն է թողել: Բարձունքները երբեք չթողածն այսօր լքեց մեզ: Ֆուտբոլի արքան մեկն է: Բոլոր ժամանակների մեծագույնը»:
Նեյմար. «Պելեից առաջ 10 համարն ընդամենը թիվ էր: Ես սա ինչ-որ տեղ եմ կարդացել: Սակայն այս արտահայտություն թերի է: Ես կասեի` Պելեից առաջ ֆուտբոլը պարզապես սպորտ էր: Պելեն փոխեց ամեն ինչ, նա ֆուտբոլը դարձրեց արվեստ: Արքա Պելեն Բրազիլիային ճանաչում բերեց: Նա հիմա չկա, բայց նա հավերժ է»:
Լիոնել Մեսսի. «Հանգչիր խաղաղությամբ, Պելե»:
Կրիշտիանու Ռոնալդու. «Խորին ցավակցություններս ամբողջ Բրազիլիային, մասնավորապես, սենյոր Պելեի ընտանիքին: Պարզապես հրաժեշտի խոսքերը հավերժ Արքային բավարար չեն` արտահայտելու այն ամենը, ինչ հիմա ապրում է ամբողջ ֆուտբոլային աշխարհը: Նա հարյուր հազարների ոգեշնչողն է եւ երբեք չի մոռացվի: Հանգչիր խաղաղությամբ, Պելե»:
Կիլիան Մբապե. «Ֆուտբոլի Արքան այսօր հեռացավ մեզանից, բայց նրա մեծությունը երբեք չի մոռացվի: Հանգչիր խաղաղությամբ»:
Սամուել Էտո Օ. «Լավագույնը` ֆուտբոլի պատմության մեջ: Քեզ կկարոտեն միլիոնները»:
Էրլին Հոլանն. «Այն, ինչ հիմա անում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ, Պելեն արել է առաջինը: Հանգչիր խաղաղությամբ»:
Ֆաբիո Կապելլո. «Մեծագույնը… Ես բախտ եմ ունեցել խաղալ նրա դեմ եւ զգալ նրա մեծությունը»:
Հարրի Լինեքեր. «Պելեն մահացավ: Նա ամենաաստվածայինն ու մարդկանց մեջ ամենակենսախինդն էր: Նա լքեց մեզ, սակայն ֆուտբոլում ձեռք բերեց անմահություն»:
Ալեքսանդր Չեֆերին, ՈՒԵՖԱ-ի նախագահ. «Նա առաջին համաշխարհային աստղն էր եւ շնորհիվ խաղադաշտում իր նվաճումների, ֆուտբոլը աշխարհում թիվ մեկ մարզաձեւը դարձնելու առաջամարտիկը եղավ: Նրա պակասը միշտ կզգացվի: Ֆուտբոլային հասարակության անունից`հանգչիր խաղաղությամբ, Պելե»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ