Լրահոս
Օրվա լրահոսը

Եկող տարին ճանապարհաշինության տեսակետից ռեկորդային է լինելու. Տիգրան Ավինյան

Դեկտեմբեր 30,2022 13:54

Պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ այսօր հաշվետու ասուլիս տվեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, որը միաժամանակ ներկայացրեց իր համակարգման ներքո գտնվող ոլորտների եկող տարվա ծրագրերը:

Ամենածավալուն և մասշտաբային ծրագրերը կատարվում են շինարարության և բարեկարգման ոլորտում, ասաց փոխքաղաքապետը ու երևանցիների անունից էլ որպես ամենակարևոր ոլորտներ առանձնացրեց «մեր երեխաների և առողջապահության ոլորտի օբյեկտները»:

«Կապիտալ նորոգման փուլում են երկու պոլիկլինիկաներ՝ Ավանում և Նորք-Մարաշում, ինչպես նաև Երևանի 22 մանկապարտեզների շենքեր, ևս 2 մանկապարտեզի նորոգման աշխատանքներ ավարտվել են տարվա ընթացքում, մեկ մանկապարտեզի նորոգման հարցն էլ գտնվում է մրցութային փուլում: Ծրագրի հաջորդ ընթացքը թույլ է տվել մեր գործընկերների հետ շարունակել աշխատանքները. նախատեսվում է իրականացնել 34 մանկապարտեզների և 6 պոլիկլինիկաների կապիտալ նորոգում։ Եվս 35 մանկապարտեզներում կիրականացվի էներգաարդյունավետության բարձրացման ծրագիր»,- նշեց Ավինյանը։

Նրա խոսքով, առանձնակի ուշադրության են արժանանում մշակութային կենտրոնները. այժմ հիմնանորոգվում է Մհեր Մկրտչյանի անվան թատրոնը, որ նորոգման և տեխնիկական վերազինման համար հատկացվել է 290 մլն դրամ, մրցույթային փուլում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը և մանկապատանեկան ստեղծագործական քաղաքային կենտրոնը, ավարտման փուլում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի հիմնանորոգումը։

«Արցախի կրթության նախարարությանը հատկացվել է 50 երաժշտական գործիք։ Գրադարաններում կներդրվի միասնական տեղեկատվական բազա։ Գրքերի ֆոնդի համալրման համար կհատկացվի 40 մլն դրամ»,- ընդգծեց Ավինյանը։

Ավարտվել է Լամբադա կամրջի ստորգետնյա հանգույցի հիմնանորոգումը, հաջորդ տարի նախատեսվում է նորոգման աշխատանքներ իրականացնել ամբողջ կամրջի մասով:

Սպասվում է ավտոճանապարհների մոդելային փոփոխություն և 2023-ի համար առաջին անգամ մշակվել է ճանապարհների և վերականգնման համապարփակ ծրագիր, որը ներառում է Երևանի 12 վարչական շրջանները և 200 կիլոմետր ճանապարհ։

Փոխքաղաքապետը հայտարարեց, որ եկող տարին ճանապարհաշինության տեսակետից ռեկորդային է լինելու։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Երեւանի քաղաքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031