Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը:
Ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Նոր՝ 2023 տարվա և Սուրբ Ծնունդի առթիվ:
Կարդացեք նաև
Անցնող տարում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները՝ հիմնված բարեկամության, գործընկերության և դաշնակցության սկզբունքների վրա, շարունակել են դինամիկ զարգանալ: Ընդլայնվել է համագործակցությունը առևտրատնտեսական և մշակութա-հումանիտար ոլորտներում, ամրապնդվել է ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
Համոզված եմ, որ կառավարությունների մակարդակով համատեղ ջանքերը կնպաստեն տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ամրապնդմանը, բարենպաստ պայմաններ կստեղծեն նոր խոշոր համատեղ նախագծերի մեկնարկի համար: Դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի երկարաժամկետ շահերին:
Հարգելի Նիկոլ Վովայի,
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն, իսկ ողջ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ