Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է դատախազության «Օրինականություն» պարբերականի միջազգային հեղինակավոր իրավաբաններից կազմված խմբագրական խորհրդի կազմը

Դեկտեմբեր 30,2022 12:36

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի դեկտեմբերի 29-ի հրամանով հաստատվել է «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի կազմը:

Խորհրդի գործառույթների թվում են պարբերականի զարգացման ուղղությունների մշակումը, տպագրվող գիտական հոդվածների՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, ինչպես նաև միջազգային հայտնի շտեմարաններում ընդգրկվելուն ուղղված աշխատանքների համակարգումը:

«Օրինականություն» գիտագործնական պարբերականի խորհրդի նախագահ է նշանակվել Գլխավոր դատախազի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Անահիտ Մանասյանը:

Խորհրդի կազմում ընդգրկվել են.

  • Արթուր Ղամբարյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ-ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ.
  • Հաննա Սուխոցկան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պատվավոր նախագահ, Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Լեհաստանի նախկին վարչապետ.
  • Յանիս Պլեպսը – իրավաբանական գիտությունների դոկտոր, Լատվիայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դոցենտ, Լատվիայի Գերագույն դատարանի դատավոր.
  • Ռոման Մելնիկը իրավաբանական գիտությունների դոկտոր, Մ.Ս. Նարիկբաևի անվան KAZGUU համալսարանի իրավունքի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր.
  • Լեոնիդ Գոլովկոն իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության, արդարադատության և դատախազական վերահսկողության ամբիոնի վարիչ.
  • Իգոր Կրավեցըիրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Նովոսիբիրսկի պետական համալսարանի պետության և իրավունքի տեսության ու պատմության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ.
  • Նորբերթ Բերնսդորֆը իրավաբանական գիտությունների դոկտոր, Մարբուրգի Ֆիլիպսի անվան համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Հիմնարար իրավունքների Եվրոպական միության խարտիայի ազգային փորձագետ (Վիեննա), Դաշնային սոցիալական դատարանի նախկին դատավոր:

Նշենք, որ այս բարեփոխումներն իրականացվում են Գլխավոր դատախազության կողմից հայտարարված «Օրինականություն» գիտագործնական պարբերականի միջազգայնացման գործընթացի համատեքստում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031