«Ազատություն». Իրանում այս գիշեր խոշոր զորավարժություններ են մեկնարկել:
Համակարգման գծով բանակի հրամանատարի տեղակալ Հաբիբոլա Սայարին հայտարարել է, որ ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի «Զոլֆաղար-1401» համատեղ զորավարժությունները կազմակերպվել են երկրի հարավում՝ Ջասկում և Հորմուզի նեղուցից արևելք:
Սայարիի խոսքով՝ զորավարժությունները նպատակ ունեն հիշեցնել տարածաշրջանի երկրներին, որ տարածաշրջանում խաղաղություն ձեռք կբերվի միայն տարածաշրջանային ներուժի ու միասնության շնորհիվ։
«Զոլֆաղար-1401»-ը նախատեսված է ցույց տալու Իրանի Իսլամական Հանրապետության դեմ զենքի էմբարգոյի անարդյունավետությունը, նշվում է պաշտոնական հաղորդագրություններում:
Կարդացեք նաև
Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ