Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց ցածր ներկայացվածությունն ավանդույթ չէ, այլ` վատ քաղաքական սովորություն. ՀՔԱՎ

Դեկտեմբեր 30,2022 11:39

Վերջերս Հայաստանի Հանրապետությունում ընտրվել է խոշորացված համայնքի երրորդ կին ղեկավարը:

Առաջինը Թավշյա հեղափոխությունից հետո 2018 թվականի հոկտեմբերին մեծամասնական ընտրակարգով Վաղարշապատի համայնքապետ ընտրված և 2021թ․ համամասնական ընտրացուցակով վերընտրված ՔՊ-ի թեկնածու Դիանա Գասպարյանն է: Գասպարյանի ընտրությունը 2018-ին բուռն ոգևորությամբ էր ներկայացվում հեղափոխական իշխանությունների կողմից:

Երկրորդը «Ամասիա-Արփի» դաշինքի առաջին համար, նախկին համայնքապետ Ջեմմա Հարությունյանն էր, որը 2021 թվականին վերընտրվեց ավագանու անդամ՝ ՀՀԿ խմբակցության հետ դաշինքի միջոցով. որպես համայնքի ղեկավար նրա ընտրությունը ավագանու կողմից փորձեց տապալել ավագանու ՔՊ խմբակցությունը և ամբողջ կազմով լքեց ավագանին:

Երրորդը «Զորավոր համայնք» դաշինքի ցուցակով առաջադրված «Իմ հզոր համայնք» կուսակցության անդամ Աստղիկ Հակոբյանն էր, որն ընտրվեց՝ ցուցակի առաջին երկու համարների ինքնաբացարկի շնորհիվ (գործող համայնքապետի և փոխհամայնքապետը կալանավորված լինելու պայմաններում մանդատները վայր էին դրել):

Այս կանանց քաղաքական գործունեությունը, համայնքի ղեկավարի պաշտոնում նրանց ընտրվելու արտառոց հանգամանքները խոսուն վկայություններ են, ընտրական գործընթացներում հայաստանյան պատրիարխալ բարքերի արտացոլանքը:

Կանանց ոչ պատշաճ ներկայացվածությունը ընտրովի մարմիններում, իհարկե, սեռերի միջև անհավասարությունից ծնված ամենամեծ խնդիրը չէ, քաղաքականությունում ավելի մեծ թվով կանանց ներգրավումն էլ այդ անհավասարությունը վերացնող սպեղանին չէ:

Այնուամենայնիվ, համակարգային խնդիրները միշտ փոխկապակցված են:

Այս հրապարակմամբ Անկախ դիտորդ դաշինքը, որպես ընտրությունները դիտարկող, ընտրական գործընթացների բարելավման համար պայքարող միավորում, ներկայացնում է վերջին մեկ տարվա ընթացքում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում ՏԻՄ մակարդակում սեռերի քվոտայի ազդեցությունը: Նպատակն ամբողջական պատկերի ներքո Անկախ դիտորդ դաշինքի կողմից ներկայացված առաջարկությունների հիմնավորումն է։

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031