Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունը առկա հնարավորություններից, միջազգային համագործակցության լուրջ ներուժից օգտվելու փոխարեն ընտրել է դրանք մինչև վերջ փոշիացնելու սկզբունքը. Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 30,2022 10:43

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին մի քանի օրերի լրահոսում մի ուշագրավ հայտարարություն գրեթե չքննարկվեց։

ՌԴ-ն արձագանքեց Թուրքիայի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, որում նշվում էր, որ նպատակ է դրվել  մինչև 2025 թվականը Ադրբեջանի զինված ուժերի մարտական պատրաստության, սպառազինությանը վիճակը հասցնել Թուրքիայի բանակի մակարդակին և ավարտել 2 զորքերի ամբողջական ինտեգրումը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը չպետք է խախտի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։

Անկասկած Մոսկվայում գիտակցում են, որ Թուրքիա-Ադրբեջան մակարդակում՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, տեղեկատվական համագործակցությունը, կառուցվում է առաջին հերթին ՌԴ-ի ու Իրանի ազդեցության կրճատման հաշվին ու նպատակով և այսօր էլ դրսևորվող գործընթացները, այդ թվում՝ Հայաստանի ու Արցախի շուրջ, ռեգիոնալ, գեոպոլիտիկ տեսանկյունից, այդ նպատակն են հետապնդում։

Որքան տարածաշրջանում իրադրությունը հատկապես մեզ համար շարունակում է բարդանալ, սակայն ընդհանուր, համադրվող շահերի և ընդհանուր հետաքրքրությունների տեսանկյունից Իրանի և Ռուսաստանի հետ արդյունավետ աշխատանքի չափազանց մեծ ճակատ կա։

Այլ բան է, որ Հայաստանի իշխանությունն առկա հնարավորություններից, եղած գործիքներից, միջազգային համագործակցության լուրջ պոտենցիալից օգտվելու փոխարեն ընտրել է դրանք մինչև վերջ փոշիացնելու սկզբունքը։

Հայաստանն ու Արցախը դիմակայելու հնարավորություն դեռևս ունեն ու չնայած դրա պոտենցիալը գնալով մաշվում է, սակայն ինքս համարում եմ, որ միակ տարբերակը ստեղծված ծանր իրադրությունում բեկում մտցնելու տեսանկյունից, բնականաբար, այս իշխանության շուտափույթ հեռացումն է։

Առանց դրա Հայաստանում ու Արցախում արագացված ոչնչացման գործընթացը կհասցվի իր վերջնակետին, իսկ մենք կհամալրենք պետականության կորուստ ունեցող ժողովուրդների շարքը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Հարգելի Առավոտ այս նյութի վերնագրում տառասխալ կա՝ ՊՈՏԵՆՑՅԱԼ է գրված պետք է լինի ՊՈՏԵՆՑԻԱԼ

    https://www.aravot.am/2022/12/30/1314606/

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031