Ալմաթիում մեկնարկած կայծակնային շախմատի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի կանանց շախմատի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ինը տուրից հետո ունի 6,0 միավոր եւ առաջին մրցումային օրվանից հետո զբաղեցնում է իններորդ հորիզոնականը: Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 5,0, Սուսաննա Գաբոյանը եւ Մարիամ Մկրտչյանը` 3,5-ական միավոր:
Վաղը մրցումային երկրորդ օրն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ