Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի իշխանությունն՝ Ռուսաստանի նախագահի գլխավորությամբ, չեն կարողանում այս խնդիրը լուծել». Տիգրան Արզաքանցյանը քննադատում է Վլադիմիր Պուտինին

Դեկտեմբեր 29,2022 22:40

«Ես այսօր վերադառնում եմ Ղարաբաղի շրջափակման հարցերում եւ բոլորով լավ գիտենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը արդեն 17 օր ա փակելա ճանապարհը՝ դժվարություններ ստեղծելով մեր ազգաբնակչության համար»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում կարծիք հայտնեց «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:

Այդ առիթով նա նաեւ ասաց. «Եթե օբյեկտիվ պատճառներով ՌԴ-ն չի կարողանում ապահովել անվտանգությունն ու կայունությունը Լեռնային Ղարաբաղի, կարծում եմ, ինքը պետք է քննարկումներ անցկացնի ՄԱԿ-ի գրասենյակի հետ, Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի խնդիրներն լուծելու համար: Լրացուցիչ բազմազգ խաղաղապահներ կարող են գնալ իրենց խաղաղապահների աշխատանքը կատարեն: Այդ խնդիրը իրենք պետք է բարձրացնեն ՄԱԿ-ում, եթե իրենք չեն տիրապետում այսօրվա իրավիճակը, չեն կարողանում բոլոր հարցերին պատասխանել ժողովրդի ու ամեն օր ասում են՝ մենք քննարկում ենք, քննարկում ենք Ադրբեջանի ղեկավարների հետ, Ռուսաստանի՝ նույնպես: 17 օր ա քննարկում են, ոչ մե խնդիր չեն լուծել, մենակ Կարմիր խաչն է կարողանում ծայրահեղ դեպքերում, մեր քաղաքացիներին տեղափոխի Երեւան»:

Ըստ Տիգրան Արզաքանցյանի, «խաղաղապահներն մինչեւ այսօր չեն կարողանում մինչեւ վերջ տիրապետեն իրենց պարտականություններն»: Այս հարցով ինքը դիմել է Ռուսաստանի ղեկավարությանը եւ «ոչ մի հստակ պատասխաններ չենք ստացել»:

Տիգրան Արզաքանցյանը դիմում ունի նաեւ ռուս ժողովրդին. «Մենք ռուս ժողովրդի դեմ չենք, բայց Ռուսաստանի իշխանությունն՝ Ռուսաստանի նախագահի գլխավորությամբ, չեն կարողանում այս խնդիրը լուծել: Մի քանի հանդիպումներ կատարելով Ադրբեջանի նախագահի հետ, Հայաստանի նախագահի հետ, ոչ մե համաձայնության չեն գալիս: Համաձայնությունն էն ա, որ մենք պիտի միշտ համաձայնվենք խոշոր կորուստների: Էդ հնարավոր չի»: Ամեն դեպքում, նա հայտարարում է՝ Արցախում հայաթափություն չի լինի, հաստատ:

Նա հորդորեց Սփյուռքի հայությանը՝ Հայաստանի հետ միասին դիմել բոլոր միջազգային դատարաններ, թակեն բոլոր դեսպանատների դռները եւ «կառավարության դռները բացեն», որպեսզի «պատժամիջոցներ» դնեն Ադրբեջանի բոլոր արտահանումների վրա, «իմպորտի վրա նույնպես, որ իրենք իմանան՝ ինչ է իրենց արած թշնամական քայլերի պատասխանը»:

Նա հայտարարեց, որ երկու օր առաջ լսել է ՌԴ ԱԳ նախարարի ելույթը այն մասին, որ ՀՀ իշխանությունները եվրոպական երկրներ են գնում՝ խաղաղության համաձայնագրի հետքերով, բայց ոչինչ չի ստացվելու, քանի որ «մինչեւ մենք մեր Գենշտաբի քարտեզները չհանենք, ցույց չտանք երկու կողմերին, ոչ մե բան չի լինի» ու եզրակացրեց, որ «սրանով, Սերգեյ Լավրովն ասում է՝ ամեն ինչ մեր ձեռքերում է, մեր ասածները պետք է անեք այսօր այն աստիճանի, որ խաղաղություն լինի Հայաստանում, Արցախում»: Տիգրան Արզաքանցյանը վրդովված է. «Բայց ինչքան կարող ենք, հարգելի Ռուսաստանի իշխանություն, ձեր ցանկությամբ կորցնենք մեր հայրենիքը»:

Նա անգամ պատմական էքսկուրս կատարեց՝ հասնելով Արեւմտյան Հայաստանի կորստին, Նախիջեւանի պայմանագրին եւ հայտարարեց, որ Ռուսաստանը «մեզ միշտ օգտագործել է, օգտագործում է եւ ձեր քանդակագործությունն անում եք»:

Նա միշտ համբերատար է եղել, բայց քանի որ խաղաղապահներն այսօր իրենց «աշխատանքը չեն կատարում», Տիգրան Արզաքանցյանը քննադատում է ՌԴ իշխանություններին, քանի որ, իբրեւ միջնորդ, «օգտվում է»: Նա աշխարհասփյուռ հայերին կոչ է անում՝ դառնալ մեկ բռունցք, որ մեր հայ լինելը պահպանենք՝ հուս չդնելով ոչ Եվրոպայի, ոչ ՌԴ-ի, ոչ ԱՄՆ-ի հետ: Իր կարծիքով, ԻԻՀ-ն է, որ այսօր պատրաստ է ՀՀ-ի հետ համագործակցել եւ պաշտպանել մեր սահմանները:

Սահուն անցում կատարելով ռուսերենին, նա հայտարարեց, որ այս հարցերն այսօր մեր հանրապետության համար կյանքի հարցեր են եւ մենք շատ ենք ցանկանում, որ մեր ռազմավարական գործընկերը մեր կողքին լինի եւ կոչ արեց ռուս զինվորականներին՝ Հայաստանի համար այս ծանր իրավիճակում ցույց տալ իրենց մարտական ոգին:

Տիգրան Արզաքանցյանի քննադատությունից բաժին հասավ նաեւ Իլհամ Ալիեւին: Նա վստահ է, որ վերջինս իր պատիժը դեռ կստանա, քանզի Աստված ամեն ինչ տեսնում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031