ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը երկու նոր տեղակալ ունի։ ՀՀ վարչապետը երկու նոր հրամանագիր է ստորագրել, որոնք հրապարակվել են կառավարության e-gov.am հարթակում։
Ըստ փաստաթղթերի` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալներ են նշանակվել «Գերմանիայի միջազգային համագործակցության» ընկերության ներկայացուցիչ Վահան Սիրունյանն ու նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Էդուարդ Հակոբյանը։