Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանն ակնկալում է Մոսկվայի աջակցությունն ինքնիշխանության պահպանման գործում:
«Ես չեմ ցանկանում վերլուծել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ նշված քաղաքական գործիչը: Եթե խոսքը հայ-ադրբեջանական կարգավորմանը ռուսական աջակցության մասին է, ապա Ռուսաստանը հենվում է բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների ողջ համալիրի վրա: Հենց դրանք են կազմում Բաքվի ու Երևանի միջև կարգավորման գործընթացի առաջընթացի համար հուսալի հիմքը:
Բնականաբար, մենք հաշվի ենք առնում, որ մեզ կապում են դաշնակցային պարտավորություններ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, ուստի որպես միջնորդ մենք անփոփոխ զբաղեցնում ենք այնպիսի դիրքորոշում, որը թույլ կտա արդյունավետ կերպով կատարել մեր գործառույթը: Ես մեծ հույս ունեմ, որ Հայաստանում այդ մասին գիտեն:
Եթե խոսքը ՀԱՊԿ շրջանակում պարտավորությունների մասին է, ապա եթե Երևանի հետաքրքրվածության դեպքում կազմակերպության մնացած բոլոր անդամ երկրները պատրաստ կլինեին Հայաստան ուղարկել մոնիթորինգային առաքելություն»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
մոռացել եք որ ՀԱՊԿ-ը ռազմական կառույց է և մոնիտորինգի փոխարեն պետք է ուղարկի զինված ուժեր և տեխնիկա։ Մարդկության պատմությունը վերջին 5000 տարիների ընթացքում ռազմական դաշինք ասելով հասկանում է ոչ թե մոնիտորինգ անող առաքելություն երբ դաշնակիցը ենթարկվում է հարձակման, այլ ռազմական աջակցություն։ Իսկ ինչու մոնիտորինգի խումբ չուղարկվեց Ղազախսատ այդ դեպքում․․․․․