Համացանցի մշտադիտարկման արդյունքում, ՀՀ ոստիկանությունում պարզել են, որ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին եւ դեկտեմբերի 3-ին, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցության կողմից կազմակերպված «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկման ձևով պատիժը կրող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով ակցիաների ընթացքում, դրանց մասնակիցների կողմից հնչեցրել են ծայրահեղական բնույթի կոչեր:
Aravot.am-ի տեղեկություններով, այս առիթով ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել եւ հետագա ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին կայացած ակցիայի ընթացքում ծայրահեղական բնույթի կոչեր հնչեցնողներից են եղել ԱԺԲ անդամ Ա. Խառատյանը, իսկ դեկտեմբերի 3-ին՝ Ա. Դավթյանը եւ Ա. Գրիգորյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ