Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 30-ին Վ. Գ.-ն հաղորդում է տվել, որ 1995թ. ապրիլի 12-ին Գեղանիստի գյուղապետարանն իր ընտանիքին հատկացրել է օժանդակ հողակտոր, եւ տարիներ շարունակ ինքը բարեխղճորեն վճարել է հողի հարկերը, սակայն 2018թ-ին, երբ ցանկացել է այն գրանցել կադաստրում, չափագրում կատարելու ժամանակ պարզվել է, որ հողակտորը չկա:
Ըստ նույն աղբյուրի՝ Վ. Գ.-ն 2021թ-ին վճարած տուրքերի անդորրագրերը 80.000 դրամի հետ միասին տվել է Գեղանիստի գյուղապետարանի նախկին աշխատակից Կ. Ե-ին, որ հողակտորը գրանցի իր անվամբ, սակայն նա միտումնավոր այդ անդորրագրերը կորցրել է, քանի որ նախկին գյուղապետ Վ. Ա-ի հետ անմիջական կապի մեջ է:
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին: