Այսօր` դեկտեմբերի 29-ին, Աբովյան քաղաքի Անմար կրակի հարակից տարածքում Աբովյանի համայնքապետարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ անմահ հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի պաշտոնական բացման արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Արման Աբովյանը, Շաքե Իսայանը, Ինեսսա Տոնոյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, հերոսների հարազատներ, հյուրեր։
Օրհնության կարգը կատարեց Տեր Մաշտոց քահանան։
Կարդացեք նաև
Միջոցառումն ուղեկցվել է Նարե Գևորգյանի հայրենասիրական երգերով։