Ալմաթիում այսօր մեկնարկել է կայծակնային շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում են արագ շախմատի առաջնությունում հանդես եկած բոլոր 10 շախմատիստները:
Առաջին օրը կայացած 11 տուրից հետո մեր տղաներից լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը 8,0 միավորով ընթանում է 11-րդ հորիզոնականում: Հայաստանի մյուս ներկայացուցիչները առայժմ ցույց են տալիս միջին արդյունքներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ