Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը պարտվում է ընդդիմադիրներին. Տարեվերջյան ամփոփիչ հարցում

Դեկտեմբեր 29,2022 21:12

Թուրքական «Yöneylem» վիճակագրական-հետազոտական ընկերությունը 2022-ի տարեվերջյան սոցհարցում է անցկացրել գալիք տարվա ընտրությունների վերաբերյալ: Ուսումնասիրությունն արվել է սույն տարվա դեկտեմբերի 22-27-ը, մասնակցել է 2400 մարդ երկրի 27 նահանգներից:

Հարցին, թե «Առաջիկա ընտրություններին գործող նախագահ Էրդողանի օգտին կքվեարկե՞ք», մասնակիցների 51. 9%-ն ասել է, որ երբեք չի քվեարկի նրա օգտին:

Իսկ ընդդիմադիր թեկնածուի և Էրդողանի միջև ընտրություն կատարելիս մասնակիցների 50.7%-ը նշել է, որ ձայն կտա ընդդիմադիր թեկնածուի օգտին, իսկ 37.2%-ը՝ Էրդողանին, չկողմնորոշվածները կազմել են 8.7%:

Եթե ընտրություններն անցկացվեն երկու փուլով, և ընդդիմադիր թեկնածուն լինի Քեմալ Քըլըչդարօղլուն («Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ), ապա մասնակիցների 45.2%-ը նշել է, որ կքվեարկի նրա օգտին և միայն 42.5%-ն է ասել, որ իր ձայնը կտա Էրդողանին:

Էրդողանի ու Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և Էրդողանի ու Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ ունեցած ձայների հարաբերակցությունը համապատասխանաբար կազմել է 40.5% – 50.1% և 55.9% – 36.4%:

Այն հարցին, թե արդյոք երկիրը լավ է կառավարվում, մասնակիցների միայն 26.7%-ն է պատասխանել «այո», իսկ 56․6%-ը՝ «ոչ»։

Հիշեցնենք, որ 2023-ին Թուրքիայում սպասվում են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031