Տավուշի մարզում արդեն ավանդույթ է դարձել Ամանորի նախաշեմին համաքաղաքային մեծ համերգների կազմակերպումը։ Մարզի քաղաքային համայնքների պաշտոնական կայքերից տեղեկանում ենք, որ Ամանորին յուրովի են նախապատրաստվում բոլոր բնակավայրերում։
Դիլիջանի համայնքապետարանը նախաձեռնել է տոնական բացօթյա համերգ՝ մայրաքաղաքից հրավիրված երաժիշտների մասնակցությամբ։
Նոյեմբերյանի համայնքապետարանը կազմակերպել է համայնքի գլխավոր տոնածառի և քաղաքի տոնական լույսերի վառման արարողություն, որն ուղեկցվել է տոնական միջոցառմամբ։
Բերդի համայնքապետարանն Ամանորի քաղաքային տոնական միջոցառումը կազմակերպել է Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը:
Կարդացեք նաև
Իջևանի համայնքապետարանն այս տարի ևս չեղարկել է համաքաղաքային մեծ համերգը։ Համայնքապետարանի ենթակայության մշակութային կառույցները բավարարվել են սաների մասնակցությամբ հաշվետու և ամփոփիչ միջոցառումների կազմակերպմամբ։ Իջևանի համայնքապետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ որոշում են կայացրել այս տարի տոնական մեծ համերգներ չկազմակերպել, միայն քաղաքի կենտրոնում տոնածառ է տեղադրվել, տոնական լույսերով չեն զարդարվել նաև համայնքային փողոցները։
Լուսանկարը՝ Իջևանի համայնքապետարանի