Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերի 26-ին դռնփակ նիստում որոշեց վերաքննիչ քրեական դատարանում նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ՝ Աննա Մաթևոսյանին՝ 9 կողմ, 0 դեմ, Արման Հովհաննիսյանին՝ 8 կողմ, 1 դեմ, Տաթևիկ Գրիգորյանին՝ 9 կողմ, 0 դեմ և Գնել Գասպարյանին 7 կողմ, 2 դեմ ձայներով:
Բարձրագույն դատական խորհուրդ