Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սանասարյան․ Կանխել Սյունիքի ամայացումը

Դեկտեմբեր 29,2022 18:53

Արդեն համատարած է դարձել այն գործելակերպը, երբ հանք շահագործելու նպատակ ունեցող ընկերությունները, տվյալ տարածաշրջանի բնակչությանը համառորեն փորձում են համոզել, որ իբր հանքավայրի շահագործումը՝ հանքաքարի վերամշակման գործարանի կառուցումն ու շահագործումը, պոչանքն ու դատարկ ապարները այդ տարածաշրջանում տեղադրելը շահեկան է տեղի բնակչության և Հայաստանի Հանրապետության համար, քանզի կստեղծվեն նոր աշխատատեղեր, կհարստանա պետությունը, կհզորանա բանակը, կբարելավվի հանքավայրին մոտ գտնվող բնակավայրերի սոցիալական վիճակը, ինչպես նաև այդ հանքի շահագործումը որևէ վտանգ չի սպառնում բուսական ու կենդանական աշխարհին և մարդու առողջությանը։

Փորձեմ հակիրճ պատասխանել այդ խոստումներին։

1․Ճիշտ է, կստեղծվեն նոր աշխատատեղեր, սակայն այդ ժամանակավոր աշխատատեղերի ստեղծմամբ կվերանան հազարամյակներ շարունակ գոյություն ունեցող և անհամեմատ ավելի մեծ թվով աշխատատեղերը՝ գյուղատնտեսության, անասնապահության, այգեգործության և այլ բնագավառներում։ Ականատես ենք, որ շահագործված-լքված հանքավայրերի մոտակայքի բնակավայրերի բնակիչները կամ հեռանում են այդ վայրերից կամ գոյատևում՝ աղետալի պայմաններում։

2․Հանք շահագործելով պետությունը չի հարստանա, հարստանում են միայն հանք շահագործողներն ու նրանց հովանավոր պաշտոնյաները, քանի որ Հայաստանի Հանրապետությունում գործում են պետության-ժողովրդի ունեցվածքը կողոպտելը արտոնող օրենքներ։ Ահա թե ինչու, պետական բյուջե է մտնելու աննշան քանակի գումար։

Հանքի շահագործումից առաջանալիք մաքուր շահույթի միայն 2 տոկոսն է մտնելու պետական բյուջե, իսկ 98 տոկոսը բաժին է հասնելու հանքը շահագործողին։

Այդ է վկայում ՀՀ կառավարության 2015 թ․ հունվարի 22-ի հաղորդագրությունը․ «Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց արտահանող կազմակերպությունների շահութահարկը նվազեցնել 10 անգամ՝ ներկայումս գործող 20 տոկոս շահութահարկի փոխարեն սահմանելով 2 տոկոս․․ Ֆինանսների փոխնախարար Վախտանգ Միրումյանը նշել է, որ սրանով, ըստ էության, պետությունը հրաժարվում է շահույթից, փոխարենը ենթադրելով, որ կստեղծվեն աշխատատեղեր և էապես կնպաստեն տնտեսության աճին»։ Հայտնի է, որ ՀՀ-ում գլխավոր արտահանողը հանքաարդյունաբերությունն է։

Մոտ երկու տարի առաջ պարզվեց՝ միշտ չէ որ նույնիսկ այդ չնչին երկու տոկոսը պետական գանձարան է մտնում։ Ազգային ժողովի ստեղծած հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ՀՀ-ում շահագործման թույլտվություն ունեցող, որի զգալի մասը գործող 29 մետաղական հանքավայրերից և ոչ մեկը 2019-2020 թվականներին մաքուր շահույթ ցույց չի տվել։ Այսինքն՝ պետական բյուջե ոչինչ չի մուծվել։

Հանք շահագործող ընկերությունները՝ պետության-ժողովրդի շահերը ոտնահարող անմաքուր օրենքների պատճառով, պետական բյուջե չեն մուծում՝ իրենց արտադրած թափոնները ՀՀ տարածքում տեղադրելու դիմաց, չեն վճարում նաև իրենց կողմից խախտած և ոչնչացրած հողատարածքների, աղբակալած ու նվազեցրած ջրային պաշարների, կենդանական ու բուսական աշխարհին և մարդու առողջությանը հասցրած վնասի դիմաց։ Հանք շահագործող ընկերություններին տրված են նաև այլ արտոնություններ։ Եվ այսքանից հետո նրանք անպատկառորեն քարոզում են, որ հանքանյութի սպառումը, հողատարածքը թունավոր թափոններով աղբակալումը և ոչնչացումը, ջրային պաշարները նույն թափոններով աղտոտելն ու ջրի քանակի նվազումը, ինչպես նաև հանքավայրի շահագործումից սպառնացող մյուս սպառնալիքները իբր կհարստացնեն Հայաստանի Հանրապետությանը, կնպաստեն բանակի հզորացմանը, կբարելավեն բնակչության սոցիալական վիճակը, երբ այսօրվա գործող օրենքներով հանք շահագործելը նշանակում է աղքատացնել պետությանը, ունեզրկել բնակչությանը, հետևաբար՝ թուլացնել բանակը։

3․Վստահորեն կարելի է ասել, որ հողատարածքի և ջրային պաշարների աղտոտման ու նվազման, ավանդական աշխատատեղերի կորստի պարագայում բնակչության սոցիալական վիճակը ոչ թե կբարելավվի, այլ տարեցտարի առավել կվատթարանա։

Լիճքվազ-Թեյ ոսկի-բազմամետաղային հանքավայրի հանքաքարում առկա է ոսկի, արծաթ, ցինկ, կապար, պղինձ, սելեն, տելուր, բիսմուտ, մկնդեղ, ծծումբ, կադմիում, գալիում, ․․․ (Հ․ Ավագյան, Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում, Երևան, 2011 թ․, էջ 242-244)։ Այդ գրքում ռադիոակտիվ էլեմենտների մասին խոսք չկա, հավանաբար այն պատճառով, որ դրանք խիստ գաղտնի էին պահվում։ Սակայն Մեղրու տարածաշրջանում ուրանի և թորիումի առկայության մասին վկայում է երկրաբան-պրոֆեսոր Պետրոս Ալոյանի 2010 թվին հրապարակված՝ Ураноносность геологических формаций Армении (Ереван, 2010) գիրքը։ Փաստորեն այդ գրքի հրատարակմամբ գաղտնազերծվեցին տասնամյակներ առաջ Հայաստանում կատարված՝ ռադիոակտիվ տարրերի հայտնաբերմանը նվիրված ուսումնասիրությունները։ Այդ ուսումնասիրությունները 1948 թվից կատարել է գրոմովյան, իսկ 1965-1975 թվականներին՝ կոլցովյան արշավախումբը։ Նշված գրքի 15 էջում առկա՝ Հայաստանի ուրանաբեր հանքային դաշտերը և հանքային շրջանները քարտեզում Սյունիքը ծածկված է հոծ կետերով, այսինքն, այդտեղ առկա է, օրինակ, ուրան, սակայն դա չի նշանակում, որ այդտեղ ապրելը վտանգավոր է։ Հազարավոր տարիներ այդ նույն Սյունիքը եղել է հայ ժողովրդի անվտանգությունը ապահովող գլխավոր երաշխիքը, ինչը ցույց է տալիս սյունեցիների առողջ ու բանական լինելը, հետևաբար, կարելի է ասել, որ այդ տարածաշրջանը եղել է ապրելու համար խիստ նպաստավոր վայր, սակայն այսօր դա շատերը այնքան էլ լավ չեն գիտակցում։ Ասեմ նաև՝ այդ տարածաշրջանում միլիոնավոր տարիների ընթացքում, բնական պրոցեսի արդյունքում, ուրանի առկայություն դարձել է կյանքի համար անվտանգ, այլ հարց է, երբ ընդերքում եղած ծանր մետաղներ և ռադիոակտիվ էլեմենտներ պարունակող ապարները քանդում-հանում ենք։ Այս պարագայում այդ ապարները շփվելով ջրի ու օդի հետ արդեն դառնում են կյանքի համար լուրջ սպառնալիք, առավել ևս ծծմբի առկայության պայմաններում՝ առաջանում է ծծմբական թթու, որը լուծելի է դարձնում ծանր մետաղների աղերը և տարածում շրջակա միջավայր։ Եվ եթե սկսվեց թթվային դրենաժ կոչված այդ պրոցեսը, ապա այն կգործի հարյուրամյակներ շարունակ։

Տեղի բնակիչները և բնապահպանները իրենց բողոքի ձայնն են բարձրացրել այդ նախագծի դեմ, սակայն զարմանալի է, որ չի լսվում շրջակա միջավայրի նախարարության, «Զանգեզուր կենսոլորտային համալիրի» և նրան կից «Արևիկ» ազգային պարկի, ինչպես նաև Սյունիքի բնապահպանական տեսչության պաշտոնյաների ու աշխատակիցների ձայնը։ Այս առումով ուշագրավ է «Զանգեզուր կենսոլորտային համալիրի» նախկին գլխավոր անտառագետ և ճանաչված բնապահպան Գևորգ Մարգարյանի խոսքը․ «Այդ տարածքը անմիջապես կպած է Արևիկ ազգային պարկի Բոխաքարի արգելավայրին, որը հարուստ է բուսական ու կենդանական տարատեսակներով․․․ 2019 թ․ ինձ աշխատանքից ազատեցին մեր տարածաշրջանի որոշ հանքերի բացասական ազդեցությունը բարձրաձայնելու համար»։

Լիճքվազ-Թեյում հանքաքարի վերամշակման գործարանի կառուցում-շահագործումը և այդտեղ պոչամբարի կառուցումը անտարակույս պատճառ կդառնա Մեղրի գետի հովտի, միջին և ստորին գոտիների, ամայացման։

Դժբախտաբար, Մեղրու տարածաշրջանին նոր սպառնալիքը միայն սրանով չի սահմանափակվում։ Այդ տարածաշրջանում տրված են ավելի քան տասը մետաղական հանքավայրերի ուսումնասիրության և ապա շահագործման արտոնագրեր։ Այդ հանքեր-հանքերևակումները գտնվում են Կապուտջուղ լեռան ստորին լանջերի ջրագոյացման ու ջրաբաշխման համակարգերում, Մեղրի գետի ամբողջ հովտում։ Եվ եթե զննենք ՀՀ կառավարության գործելակերպը հանքարդյունաբերության ոլորտում, ապա կնկատենք, որ կառավարությունը կարծես սուր է ճոճում Սյունիքի դեմ։

Վերջին 20 տարիների ընթացքում կառավարությունը Սյունիքում ավելի քան 50 մետաղական հանքերևակումների ու հանքային դաշտերի, ուսումնասիրության- շահագործման արտոնագիր է տվել։ Դրանք բոլորն էլ բազմամետաղային են, ինչպես նաև դրանց ուղեկցում են ռադիոակտիվ տարրեր։ Տրված որոշ արտոնագրեր, իրենց տարածքների ծավալով ուղղակի զարմանք են հարուցում։ Օրինակ, «Կապեր պլաս» ընկերությանը տված բազմամետաղային հանքավայրի տարածքը 129,6 կմ2 է (12960 հա), որտեղ ընկերությունը նախ պետք է երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարի։ Սրանից անհամեմատ մեծ է «Պոլիարմ» ընկերությանը տված տարածքը։ Այս ընկերությունը 295 կմ2 (29500 հա) տարածքում («Կապանի հարթակ») ոսկու, արծաթի, պղնձի, կապարի, ցինկի հեռանկարային հանքայնացումներ հայտնաբերելու և գնահատելու աշխատանքներ պետք է կատարի։ Այս ծրագիրը իրականացվելու է Աղվանի, Աճանան, Անտառաշատ, Առաջաձոր, Գեղանուշ, Գորիս (Բարձրավան և Շուռնուխ բնակավայրեր), Եղեգ, Կապան, Ձորաստան, Ներքին Խոտանան, Նորաշենիկ, Շրվենանց, Սևաքար, Վանեք, Վերին Խոտանան, Տաթև (Քաշունի բնակավայր), Տավրուս և Օխտար համայնքների վարչական տարածքներում։

Այս ամենին պետք է ավելացնել նաև այն հակաժողովրդական արարքը, որ ըստ որոշ հրապարակումների, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում տարեկան վերամշակվելու է 40 մլն տոննա հանքաքար։

Ս­տորև բեր­ված են Լիճքվազ-Թեյ հան­քա­վայ­րի հան­քա­քա­րի մեջ պա­րու­նա­կող ո­րոշ է­լե­մենտ­նե­րի կեն­սա­բա­նա­կան հատ­կութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ տվյալ­ներ, որոնք վերց­վել են «Вредные химические вещества, Неорганические соединения эле­ментов I-IV групп», Ленинград, 1988, և «Вредные химические вещества, Неорг­а­ни­ческие соединения элементов V-VIII групп», Ленинград, 1989, գրքե­րից:

 Բիս­մու­տը (Bi) և ն­րա միա­ցութ­յուն­նե­րը ու­նեն սաղմ­նա­թու­նա­վոր հատ­կութ­յուն, խախ­տում են ֆեր­մենտ­նե­րի ակ­տի­վութ­յու­նը, ա­ռա­ջաց­նում՝ գլխու­ղե­ղի բոր­բո­քում, ու­ռուցք­ներ, ոսկ­րա­յին տար­բեր հի­վան­դութ­յուն­ներ:

 Գա­լիու­մը (Ga) և ն­րա միա­ցութ­յուն­նե­րը ա­ռա­ջաց­նում են ե­րի­կամ­նե­րի, լյար­դի, փայ­ծա­ղի ախ­տա­հա­րում, շարժ­ման կոորդինացիայի խախ­տում, շնչա­ռա­կան ռիթ­մի դան­դա­ղում…

 Ծ­ծում­բը (S) և ն­րա միա­ցութ­յուն­նե­րը բարձր կոն­ցենտ­րա­ցիա­նե­րում բե­րում են հո­ղի բեր­րիութ­յան անկ­ման, բույ­սե­րի ա­ճի ու վե­րար­տադ­րութ­յան կանխ­ման, մու­տա­գեն են, խախ­տում են ջրա­յին կեն­դա­նի­նե­րի մի շարք կա­րևո­րա­գույն ֆեր­մեն­տա­յին հա­մա­կար­գե­րի գոր­ծու­նեութ­յու­նը, ա­ռա­ջաց­նում են՝ նյար­դա­յին, լյար­դի, ե­րի­կամ­նե­րի, թո­քե­րի, սրտա­նո­թա­յին, ա­տամ­նե­րի, ա­ղես­տա­մոք­սա­յին, շնչա­ռա­կան ու­ղի­նե­րի հի­վան­դութ­յուն­ներ, ընդ­հա­նուր թու­լութ­յուն, գլխա­ցավ, գլխապ­տույտ, ար­ցուն­քա­հո­սութ­յուն, հազ, լու­սա­վա­խութ­յուն, գրգռվա­ծութ­յուն, շնչա­հեղ­ձութ­յուն, քթի ցավ, խռպո­տութ­յուն, շրթունք­նե­րի կապ­տախտ:

 Կադ­միու­մը (Cd) և ն­րա միա­ցութ­յուն­նե­րը նվա­զեց­նում են մար­սո­ղա­կան ֆեր­մենտ­նե­րի ակ­տի­վութ­յու­նը: Կադ­միու­մով խրո­նիկ թու­նա­վոր­ման հե­տե­ւան­քով ա­ռա­ջա­նում է կալ­ցիու­մի փո­խա­նա­կութ­յան խախ­տում, ա­տամ­նե­րի վզիկ­նե­րին դե­ղին պսակ է ա­ռա­ջա­նում, ար­յան մեջ քչա­նում են ծծմբաջ­րած­նա­յին խմբե­րը… կմախ­քի ձե­ւա­փո­խում, հա­սա­կի փոք­րա­ցում, գոտ­կա­տե­ղում և­ ոտ­քե­րի մկան­նե­րում` ծանր ցա­վեր, բա­դի քայլ­ված­քով, ա­մե­նաանն­շան լար­վա­ծութ­յան դեպ­քում` ջարդ­վածք­նե­րով, օ­րի­նակ՝ հա­զից կո­ղոսկ­րի կոտր­վե­լը…

 Կա­պա­րը (Pb) և ն­րա միա­ցութ­յուն­նե­րը հո­ղում նվա­զեց­նում են միկ­րոօր­գա­նիզմ­նե­րի քա­նա­կութ­յու­նը և բույ­սե­րի ա­ճը: Ա­ռա­ջաց­նում են գլխա­ցավ, գլխապ­տույտ, քնի խան­գա­րում, խոս­քի և տե­սո­ղութ­յան խախ­տում, գի­տակ­ցութ­յան մթագ­նում, հի­շո­ղութ­յան վա­տա­ցում, ծնե­լիութ­յան ֆունկ­ցիա­յի խախ­տում, վի­ժում­ներ, մե­ռե­լած­նութ­յուն…

Մկն­դե­ղը (As) և ն­րա միա­ցութ­յուն­ներն ա­ռա­ջաց­նում են հյուս­ված­քա­յին շնչա­ռութ­յան խախ­տում, նվա­զեց­նում բջիջ­նե­րի է­ներ­գե­տիկ պա­շար­նե­րը, օր­գա­նիզ­մի ջրազր­կում, հե­մո­լիզ, հյուս­վածք­նե­րի դե­գե­նե­րաց­ման ու մա­հաց­ման ախ­տա­հա­րում, սա­կա­վար­յու­նութ­յուն, սաղմ­նա­թու­նա­վո­րութ­յուն, հրե­շած­նութ­յուն, մաշ­կի քաղց­կեղ, փսի­խոզ, հի­շո­ղութ­յան և խոս­քի խախ­տում, խռպո­տութ­յուն…

 Պղն­ձի (Cu) և ն­րա միա­ցութ­յուն­նե­րի մեծ քա­նա­կութ­յուն­նե­րը թու­նա­վոր ազ­դե­ցութ­յուն են գոր­ծում բու­սա­կեն­դա­նա­կան աշ­խար­հի վրա, խա­թար­վում են հո­ղի հստակ կա­ռուց­ված­քը և ջ­րա­թա­փան­ցե­լիութ­յու­նը: Պղն­ձի միա­ցութ­յուն­նե­րը խիստ թու­նա­վոր են ջրա­յին բո­լոր տե­սա­կի բույ­սե­րի և կեն­դա­նի­նե­րի հա­մար: Սահ­մա­նա­յին թույ­լատ­րե­լիից բարձր խտութ­յուն­նե­րի դեպ­քում պղին­ձը մարդ­կանց մոտ ա­ռա­ջաց­նում է լոր­ձա­թա­ղան­թի գրգռվա­ծութ­յուն, գլխա­ցավ, թու­լութ­յուն, սրտխառ­նոց, մկա­նա­յին ցավ, դող, ջեր­մութ­յան բարձ­րա­ցում, թո­քե­րի այ­տուց, թո­քա­բորբ, նյար­դա­յին հա­մա­կար­գի, լյար­դի և­ ե­րի­կամ­նե­րի ֆունկ­ցիո­նալ խան­գա­րում, անց­քեր` քթի միջ­նա­պա­տում…

 Սե­լե­նը (Se) և­ իր միա­ցութ­յուն­նե­րը ա­ռա­ջաց­նում են մա­զաթա­փում, հոգ­նա­ծութ­յուն, գլխապ­տույտ, գլխա­ցավ, քնա­տութ­յուն, քնի խան­գա­րում, աշ­խա­տու­նա­կութ­յան ան­կում, մկա­նա­յին և­ ոսկ­րա­յին ցավ, սրտա­նո­թա­յին և­ ա­ղես­տա­մոք­սա­յին, թո­քե­րի, լյար­դի, ե­րի­կամ­նե­րի, շնչու­ղին­ե­րի, մաշ­կա­յին հի­վան­դութ­յուն­ներ, ե­ղունգ­նե­րի ձևա­փո­խում, լյար­դի ցե­րոզ, հրե­շած­նութ­յուն…

 Տե­լու­րը (Te), 123Te (0,87 %, կի­սատ­րոհ­մու­մը՝ 1,25.1013 տա­րի) օր­գա­նիզ­մի վրա ազ­դե­ցութ­յամբ շատ նման է սե­լե­նին և մկն­դե­ղին, այն թիո­լա­յին թույն է, ախ­տա­հա­րում է ար­յան և­ ա­ղես­տա­մոք­սա­յին և­ ե­րի­կա­մա­յին հա­մա­կար­գե­րը, ա­ռա­ջաց­նում է նյար­դա­յին հա­մա­կար­գի խախ­տում և քայ­քա­յում, նյու­թա­փո­խա­նա­կութ­յան խախ­տում, օր­գա­նիզ­մի ա­ճի կա­սե­ցում, մա­զե­րի ա­ճի վա­տա­ցում, շնչու­ղի­նե­րի հի­վան­դութ­յուն, ցիա­նոզ, գի­տակ­ցութ­յան կո­րուստ…

 Ցին­կը (Zn) և ն­րա միա­ցութ­յուն­նե­րը հո­ղում նվա­զեց­նում են միկ­րոօր­գա­նիզմ­նե­րի քա­նա­կութ­յու­նը… մար­դու մոտ ա­ռա­ջաց­նում են հո­գեճնշ­վա­ծութ­յուն, չոր հազ, սրտխառ­նոց, աղ­մուկ` ա­կանջ­նե­րում, գրգռվա­ծութ­յուն, անք­նութ­յուն, հի­շո­ղութ­յան ու լսո­ղութ­յան վա­տա­ցում, թո­քե­րի ծա­վա­լի հի­վան­դոտ մե­ծա­ցում, շնչու­ղի­նե­րի, թո­քե­րի, ա­ղես­տա­մոք­սա­յին և­ այլ հի­վան­դութ­յուն­ներ:

 Ու­րա­նը (U) և ն­րա միա­ցութ­յուն­նե­րը: Ու­րա­նի ա­ղե­րը ջրում լավ են լուծ­վում: Ու­րա­նի հան­քա­քա­րի հո­րատ­ման, հան­ման, ման­րաց­ման, տե­ղա­փոխ­ման ըն­թաց­քում շրջա­կա մի­ջա­վայր է տա­րած­վում ու­րան, ռա­դոն, ռա­դիում, պո­լո­նիում: Ու­րա­նը ընդ­հա­նուր բջջա­յին թույն է, ազ­դում է բո­լոր օր­գան­նե­րի ու հյուս­վածք­նե­րի վրա: Ու­րա­նի և ն­րա միա­ցութ­յուն­նե­րի վնա­սա­բեր ազ­դե­ցութ­յու­նը բնու­թագր­վում է խիստ ար­տա­հայտ­ված քի­միա­կան թու­նա­վո­րութ­յամբ և­ ու­րա­նի ի­զո­տոպ­նե­րի ռա­դիո­կեն­սա­բա­նա­կան է­ֆեկ­տով: Ու­րա­նի միա­ցութ­յուն­նե­րի ճնշող մե­ծա­մաս­նութ­յու­նը կու­տակ­վում են ե­րի­կամ­նե­րում և քայ­քա­յիչ ազ­դե­ցութ­յուն ու­նե­նում՝ ա­ռա­ջաց­նե­լով ֆունկ­ցիո­նալ և մոր­ֆո­լո­գիա­կան խան­գա­րում­ներ….

Եվ ընդհանրապես, հայտնի է, որ ծանր մետաղների բարձր խտությունները ծայրաստիճան վտանգավոր են բույսերի ու կենդանիների համար: Դրանք նվազեցնում են հողի բերրիությունը և բույսերի վերարտադրողականությունը, մարդու մոտ առաջացնում են նյարդային, սրտանոթային, աղեստամոքսային, ոսկրային, թոքերի, լյարդի, շնչուղիների հիվանդություններ, քաղցկեղ, լուսավախություն, կմախքի փոփոխություն, հասակի փոքրացում, մկանային ցավ, ընդհանուր թուլություն, օրգանիզմի ջրազրկում, խոսքի խախտում, հոգեճնշվածություն, գիտակցության մթագնում, քնի խանգարում… ինչպես նաև՝ նյութափոխանակության խախտում, պաշտպանիչ ռեֆլեքսների մարում, ֆերմենտների ակտիվության նվազում, օրգանիզմի իմունային համակարգի թուլացում, ծնելիության ֆունկցիայի խախտում, վիժումներ, սաղմնաթունավորություն, հրեշածնություն, մեռելածնություն: Այս ամենը վերաբերում է ոչ միայն մարդուն, այլ նաև բոլոր տեսակի կենդանիներին:

 

Հայաստանի Հանրապետությունում հանք շահագործելը աղքատացնում է պետությանը, ունեզրկում տեղի բնակչությանը, թունավորում է հողը, ջուրը, նվազեցնում է հողային և ջրային պաշարները, ավերում ու թունավորում է բնական համակարգերը, այսինքն՝ մեծ սպառնալիք է մարդու առողջությանը և կյանքին, սակայն գերհարստացնում է հանքատիրոջը։ Նկատի ունենալով այս ամենը՝ պետք է կտրականապես ո՛չ ասել Լիճքվազ-Թեյ հանքի շահագործման ու հանքաքարի վերամշակման գործարանի կառուցմանը։

 Հակոբ Սանասարյան 

 2022․12․22

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031