Ermenihaber. Թուրքիայի միլլի մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթոփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե դիմում է ներկայացրել նախագահ Էրդողանին Նոբելյան մրցանակի առաջադրելու համար:
Ըստ Շենթոփի՝ այսօր կարևորագույն խնդիրներից մեկը ռուս-ուկրաինական ճգնաժամն է, իսկ Թուրքիան և նախագահ Էրդողանը միակ միջնորդն են եղել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև:
Նշելով, որ իրենք մշտապես տարբեր երկրներում բարձրացրել են նախագահ Էրդողանի՝ նոբելյան մրցանակ ստանալու անհրաժեշտությունը, նա ընդգծել է.
«Ես անձամբ ջանքեր եմ գործադրում, որպեսզի նախագահը Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրվի: Վերջնակամկետը հունվարին է»:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ մի շարք երկրներում նույնպես համարում են, որ հենց Էրդողանը պետք է ստանա այդ մրցանակը:
Հիշատակելով, որ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տարիներ առաջ մրցանակ էր ստացել խաղաղության հաստատմանն ուղղված իր ջանքերի համար, նա նշել է, որ Թուրքիայի քաղաքապետներն ավելի շատ աշխատանք են կատարել, քան Մերկելը, իսկ այսօր ռուս-ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը նվազեցնելու գործում Թուրքիայից բացի այլ դերակատար չկա: