Թուրքիայի և Ադրբեջանի գործակցությունը չպետք է խախտի տարածաշրջանի հավասարակշռությունի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Յուրաքանչյուր երկիր ինքնիշխան իրավունք ունի զարգացնելու իր ռազմական և ռազմատեխնիկական գործակցությունն այլ պետությունների հետ: Ընդ որում, մենք պարբերաբար տարածաշրջանի գործընկերներին ենք հասցնում այն թեզը, որ նման գործակցությունը չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ և չպետք է խախտի ձևավորված հավասարակշռությունը տարածաշրջանում»,- ասել է նա՝ հավելելով, որ դա գլխավորապես վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ