Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, որ Ռուսաստանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ միանալու Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը:
Նա զարմանք է հայտնել՝ ում են վկայակոչում այդ մարդիկ, երբ նման պնդումներ են անում, և արդյոք կան դրանք ապացուցող փաստեր:
«Ինչպե՞ս է տեղի ունեցել պարտադրանքը. բարեկամական մթնոլորտո՞ւմ, կարմիր գինու գավաթի շո՞ւրջ, թե՞ կոշտ է տեղի ունեցել այդ պարտադրանքը: Դա պետք է հասկանալ: Պետք է, չէ՞, լինեն ինչ-որ փաստեր: Եթե մարդիկ նման հայտարարություն են անում՝ փաստեր չներկայացնելով, ընդ որում, հստակ հիշատակում են երկրի անունը, բարի՛ եղեք, ամրապնդե՛ք դա փաստերով»,- ասել է Զախարովան:
Ըստ Զախարովայի՝ նույն համատեքստում կարելի է պատասխանել այն խոսակցություններին, թե իբր Մոսկվան Երևանին պարտադրում է վերջինիս վերահսկողությունից դուրս միջանցք: Ըստ նրա՝ դա «ֆեյք է», և հաղորդակցությունների բացումը ենթադրում է այն երկրի ինքնիշխանությունը, որի տարածքով դա անցնում է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ