Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը կոչ է արել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին՝ փաստահավաք առաքելություն ուղարկել

Դեկտեմբեր 29,2022 16:23

Մարդու իրավունքների պաշտպանը մանդատ չունի դիմելու որևէ դատարանի, բայց տեղյակ ենք, որ Միջազգային իրավական ներկայացուցչի գրասենյակը նամակ էր ուղղել Հաագայի դատարանին՝ ներկայացնելով Լաչինի իրավիճակը, որն Արցախի հայության նկատմամբ իրականցվում է ադրբեջանական էթնիկ ատելության քաղաքականության հիմքով։ Այս մասին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում, ասաց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։

Հարցին, թե արդյո՞ք համարժեք են միջազգային իրավական կառույցների գնահատականները Լաչինի  միջանցքի հետևանքով առաջացած արցախահայության իրավունքների նկատմամբ՝ Գրիգորյանն ասաց. «18 օրերի ընթացքում շատ կարևոր դերակատարներ, նաև կազմակերպություններ, շատ ուղիղ և հասցեական գնահատականներ են հնչեցրել, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկվեց Լաչինի հարցը, ինչպես նաև Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատարի կողմից եղավ գնահատական»։

Նրա խոսքով, շարունակվող բլոկադան հիմք է տալիս պնդելու, որ գնահատականներն այլևս չեն բավարարում, որովհետև իրավիճակը դրանից չի փոխվում և անհրաժեշտ է անցնել գործողությունների։

«Ես կոչ եմ արել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին ուղարկել փաստահավաք առաքելություն Լաչինի միջանցք տեղում իրավիճակը հասկանալու և հետևությունների համար հիմք ունենալու համար»,- ամփոփեց Քրիստիննե Գրիգորյանը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031