Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը մեկնել են Մոսկվա։
Այնտեղ դեկտեմբերի 28-ին կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների և հետախուզական ծառայության ղեկավարների եռակողմ հանդիպումը։
Հանդիպմանը քննարկվել են Սիրիայի ճգնաժամը, փախստականների հարցը, Սիրիայի տարածքներում գտնվող բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ համատեղ պայքարի մեխանիզմները։
Սիրիայում և տարածաշրջանում կայունություն հաստատելու համար ձեռք բերվել համաձայնություն շարունակել եռակողմ ձևաչափով հանդիպումները։
Կարդացեք նաև
Նշենք, որ սա Թուրքիայի և Սիրիայի միջև բարձր մակարդակի առաջին պաշտոնական հանդիպումն էր վերջին 11 տարվա ընթացքում։