Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային խաղաղապահներ ներգրավելու համար պետք է ոչ միայն Երևանի, այլև Բաքվի համաձայնությունը. Պեսկով

Դեկտեմբեր 29,2022 16:16

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու, ինչպես նաև միջազգային ուժեր ներգրավելու հարցը պետք է ստանա հակամարտող երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը: Նման հայտարարություն արել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան հայտարարությունը:

«Միջազգային խաղաղապահները կարող են ներգրավվել, եթե դրա համար կա հակամարտության երկու կողմերի համաձայնությունը: Եվ դա ոչ միայն Հայաստանն է, այլև Ադրբեջանը»,- ասել է նա:

Պեսկովը նաև նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի «ամենամոտ դաշնակիցներից մեկն է», իսկ Ադրբեջանը՝ «արժեքավոր գործընկեր»: «Եվ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և կշարունակի իր միջնորդական ջանքերը՝ առաջին հերթին իրականացնելով այն պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմքով»,- ասել է Պեսկովը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Խաղաղապահ ուժեր կարող է ներգրավել նաև ՄԱԿ ի անվտանգության խորհուրդը և պեսկովը դա լավ գիտի բայց Կրեմլին հատուկ կիսաճշմարտությունների ու ստերի արանքում է գործում

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031