Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաշմանդամային սպորտի պետական ֆինանսավորումը վերջին 3 տարում աճել է ավելի քան 10 անգամ

Դեկտեմբեր 29,2022 15:55

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարկ է համարում արձագանքել մամուլում տարածված այն լուրերին, թե գերատեսչությունը պատշաճ ֆինանսական աջակցություն չի տրամադրել Հայաստանի պարալիմպիկ կոմիտեին՝ Գրետա Վարդանյանի մասնակցությունը ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացված պարածանրամարտի աշխարհի գավաթի փուլային խաղարկությունում ապահովելու նպատակով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպության միջև 2022 թվականի հունվարի 24-ին կնքված N ՍՊԱՍ_37-2022 պայմանագրի համաձայն՝ կազմակերպությանը պետության կողմից հատկացվել է 39 մլն 222 հազար դրամ՝ 9 միջոցառումների կազմակերպման, անցկացման, ինչպես նաև միջոցառումներին մասնակցության ապահովման համար:

Պայմանագրով հաստատված միջոցառումների շարքում ներառված է եղել Դուբայի աշխարհի գավաթի Fazza Championships միջոցառումը՝ 3 մլն 294 հազար դրամ բյուջեով: Կազմակերպությունը, սակայն, նախարարություն է ներկայացրել գրություն՝ խնդրելով թույլատրել ԱՄԷ–ի Դուբայ քաղաքում անցկացվելիք աշխարհի գավաթի հերթական խաղարկության փոխարեն մասնակցել Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի բաց, տարածաշրջանային առաջնությանը:
2022 թվականի օրացուցային պլանում և պայմանագրի հավելված N-1-ում Թբիլիսիում անցկացվելիք պարածանրամարտի Եվրոպայի տարածաշրջանային բաց առաջնությունն ընդգրկված չի եղել, սակայն Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն հույժ կարևոր է համարել պարածանրամարտի այդ առաջնությանը մարզիկների մասնակցությունը, հավաստիացրել է, որ վերոնշյալ առաջնությունը տարվա միակ վարկանիշայինն է, որին մասնակցելով՝ հավաքականի մարզիկները, հնարավոր է, ձեռք բերեն պարալիմպիկ խաղերի մասնակցության վարկանիշ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ որոշվել է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում պարածանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության համար նախատեսված ֆինանսական միջոցներն ուղղել Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի բաց առաջնության մասնակցությանը: «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահին տրված պաշտոնական պատասխանում նշվել է, որ Թբիլիսիում անցկացվելիք առաջնությունում վարկանիշ ձեռք բերելու պարագայում նախարարությունը կքննարկի նաև աշխարհի գավաթի խաղարկության մասնակցության համար լրացուցիչ ֆինանսավորման հարցը, ինչին կազմակերպությունը տվել է իր համաձայնությունը: Վերոնշյալ մրցմանը մեր մարզիկների մասնակցությունն ապահովվել է, սակայն վարկանիշ ձեռք չի բերվել: Հաշվի առնելով նաև այն, որ 2022 թվականին վերոնշյալ պայմանագրով կազմակերպության համար նախատեսված ֆինանսական միջոցներն արդեն իսկ սպառված են եղել, պարածանրամարտի աշխարհի գավաթի հերթական խաղարկության մասնակցության համար լրացուցիչ ֆինանսավորման հատկացումը նպատակահրամար չի համարվել՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ Դուբայի աշխարհի գավաթի Fazza Championships մրցաշարը վարկանիշային չի եղել: Նշենք նաև, որ 55 կգ քաշային կարգում, բացի Գրետա Վարդանյանից, մրցաշարին մասնակցել է ընդամենը 3 մարզիկ: Այնուամենայնիվ, կարևորելով Գրետա Վարդանյանի հաջողությունը՝ նախարարությունը նրան պարգևատրել է շնորհակալագրով, սակայն նա հրաժարվել է կազմակերպված միջոցառմանը մասնակցելուց:

Ինչ վերաբերում է Վրաստանի մայրաքաղաքում անցկացված պարածանրամարտի Եվրոպայի բաց առաջնությանը, ապա Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել այդ առաջնության մասնակցության հայտը և հիմնավորող փաստաթղթերը՝ ավելի քան 4 մլն դրամի չափով: Ծախսերի նախահաշվում ներառված են եղել 4 մասնակիցների (1 գլխավոր մարզիչ և 3 մարզիկ) մասնակցության վճարը՝ յուրաքանչյուրի համար 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 9 օրվա կացության և սննդի գումար՝ յուրաքանչյուրին օրական 150 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, վիտամիններ և հավելյալ սնունդ, ինչպես նաև մարզական համազգեստ ձեռք բերելու համար` յուրաքանչյուրին 185 հազարական դրամ:

Համաձայն հայտի՝ օգոստոսի 30-ին «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությանն է փոխանցվել 4 մլն 75 հազար դրամ, և կատարվել է պայմանագրի փոփոխություն:

Նշենք նաև՝ հաշմանդամային սպորտին պետության կողմից հատկացվող գումարները վերջին տարիներին մեծապես ավելացել են: Մինչև 2019 թվականը պետական ֆինանսական աջակցություն է ստացել ընդամենը 4 հասարակական կազմակերպություն, իսկ դրամական աջակցության ընդհանուր չափը կազմել է մոտ 9 մլն դրամ, որը կարող էր ավելանալ տվյալ տարում Պարալիմպիկ կամ Սուրդլիմպիկ խաղերի առկայությամբ պայմանավորված:

2021 թվականից սկսած հաշմանդամային սպորտի պետական ֆինանսավորման ծավալն աճել է ավելի քան 10 անգամ` գերազանցելով 100 մլն դրամի շեմը: Այսպես` 2021 թվականին հատկացվել է ընդհանուր առմամբ 104 մլն դրամ՝ տարվա ընթացքում նախատեսված միջոցառումների անցկացման և մասնակցության համար: 2022 թվականին հաշմանդամային սպորտի պետական աջակցության գումարը կազմել է ավելի քան 112 մլն դրամ, իսկ 2023 թվականին կկազմի ավելի քան 121 մլն դրամ: Միաժամանակ ավելացել է նաև պետության կողմից ֆինանսավորում ստացող կազմակերպությունների թիվը. նախկին 4-ի փոխարեն 2021-2022 թվականներին ֆինանսական աջակցություն է տրամադրվել հաշմանդային սպորտի հասարակական 8 կազմակերպությունների` «Հայաստանի կույրերի միավորում», «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայկական հատուկ օլիմպիադաներ», «Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիա», «Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիա», «Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիա» և «Ռաֆտինգի հայկական ազգային ֆեդերացիա»:

Ի դեպ, հաշմանդամային կազմակերպությունների և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հարաբերություններում առկա խնդիրները, որոնց առնչությամբ նախարարությունը նաև գրություններ և դժգոհություններ է ստացել, քննարկման առանձին թեմաներ են:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031